Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փողով ֆեյսբուքյան «ստատուսների» հարցը՝ ԱԺ-ում. պահանջում են հրապարակել «ստատուսչիկների» անունները

Նոյեմբեր 16,2016 18:15

«Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի հարցն ԱԺ է հասել:

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ ՊՈԱԿ-ին տրամադրված գումարից 82 մլն դրամն օգտագործվում է նրա համար, որ սոցցանցերում հրապարակումներ՝ գրառումներ լինեն, այդպիսի 5480 հրապարակում է եղել, որոնցից ամեն մեկի համար վճարվում է 15 հազար 100 դրամ:

Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ սա հանրային միջոցներ են, պետք է թափանցիկություն, կառավարությունը կարո՞ղ է տրամադրել բոլոր այն անձանց անունները, որոնք սոցցանցերում հրապարակումների համար գումար են ստացել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ քաղաքական դեզինֆորմացիա՝ ապատեղեկատվություն չի տարածվում այդ գումարով. «Այլ բան է, որ կառավարության ծրագրերի, կառավարության կատարած քայլերի մասին աշխատանք տարվում է, եւ դա շատ բնական է, որովհետեւ բնակչությունը պետք է իրազեկված լինի, թե ինչ քայլեր է կատարում կառավարությունը: Այստեղ որեւէ ամոթ բան չկա, աշխատանք է, որ պետք է կատարի յուրաքանչուր կառավարությունը»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարող են տրամադրել այն ինֆորմացիան, որը չի խախտում անձնական տվյալների գաղտնիությունը:

Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց, որ ուզում են ստանալ բոլոր հրապարակումները, նաեւ բոլոր այն մարդկանց անուններով ցուցակը, որոնք ֆինանսավորվել են, չէ՞ որ դրանք հանրային միջոցներ են, մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչով է զբաղված կառավարությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930