Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՊՆ նախարարն այցելելու է կալանավայրում գտնվող նախկին զինծառայողին

Նոյեմբեր 16,2016 18:01

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց այն ժամկետային զինծառայողի մասին, որը հիմա գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Նա ասաց, որ 2015-ին այդ տղան դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, երբ բանակում ձեռք է բերել առաջին կարգի հաշմանդամություն: Փոխանակ ՊՆ-ն երիտասարդին ուղարկի բուժման, հարցին լուծում չի տվել, եւ տղան ծայրահեղ միջոցի է դիմել՝ ուշադրություն հրավիրելու: Նա կեղծ ահազանգել է, թե Բաղրամյան 26-ում ռումբ է տեղադրված:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում եւ հորդորեց արդար լինել, նրա հարցին տալ շտապ լուծում:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ խնդրին ծանոթ են. «Հանցագործությունը կրել է պարբերական եւ կրկնվող բնույթ, այսինքն, ոչ թե մեկ զանգ է եղել, այլ՝ կրկնվող զանգեր, թե ռումբ է տեղադրված տարբեր տեղերում»:

Նախարարն ասաց, որ մի քանի անգամ զգուշացվել է նրան, եւ այն պատիժը, որն ի վերջո սահմանվել է, համապատասխան է նրա կատարած հանցագործությանը: Ինչ վերաբերում է նրա բուժմանը, նախարարը վստահեցրեց, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են, այն ժամանակ ՊՆ նախարարը խոսք է տվել, որ արտերկիր բուժման կուղարկի, մինչդեռ այդ միջոցները բյուջեով նախատեսված չեն եղել:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ ծրագրել է այցելել այդ տղային կալանավայր:

Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ նախարարը ճիշտ է, տղան մի քանի անգամ է զանգել, բայց ԱԺ դահլիճում էլ կան պատգամավորներ, որոնք բռնության կոչեր են անում, եւ նրանք ավելի վտանգավոր են, քան առաջին կարգի հաշմանդամը, բայց նրանց ոչ մեկը չի տանում, հարցաքննում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930