Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարար. «2017-ին ունենալու ենք հայկական բանակային կոշիկը՝ շատ հասկանալի, սիրված եւ հարմար»

Նոյեմբեր 16,2016 17:32

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեքշաբթի հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նա նշել է, որ արդեն երկար տարիներ է, որ ձեռք են բերում տեղական արտադրության բանակային կիսաճտքավոր կոշիկներ:

«Երբ խոսում ես զորացրված զինվորների հետ, առաջին դժգոհությունը բանակային կոշիկների որակն է: Եվ ես ինքս մասնակցելով զորավարժություններին՝ գիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Դրանց մեջ նույնիսկ մի քանի ժամ իրար հետեւից քայլելը պարզապես արդեն բարդ է, իսկ մարտական հերթապահություն տանել եւ 24 ժամ այդ կոշիկի մեջ անցկացնել, իրոք, շատ բարդ է: Ես կարծում եմ, որ դա շատ հեշտ ուղղվող խնդիր է մի պարզ պատճառով՝ որովհետեւ մենք կոշկագործության մեջ ունեցել ենք երկարամյա ավանդույթներ: Շատ վստահ եմ ասում, որ ինչպես կա այնպիսի հասկացություն, ինչպիսին շվեյցարական բանակային դանակը, որը շատ շուտվանից բանակի շրջանակից լայն է կիրառվում, ես բացարձակ չեմ կասկածում, որ եկող տարի՝ 2017 թվականին, մենք ունենալու ենք հայկական բանակային կոշիկը, որը լինելու է այն բրենդը, որը լինելու է շատ հասկանալի, շատ սիրված եւ շատ հարմար զինծառայողի համար: Որեւէ բարդություն դա կազմակերպելու համար, կարծում եմ, չկա»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ցանկանում է, որ կոշիկները կարվեն այնտեղ, որտեղ կարվում էին՝ Ղարաբաղի Հանրապետությունում. «Եվ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ այդ նոր տեխնոլոգիաները ներդրվեն հենց նույն գործարանում, որովհետեւ դա նշանակում է աշխատատեղեր, մարդիկ, որոնք երկար տարիներ կարողացել են դրանով վաստակել իրենց օրվա հացը: Ես չեմ տեսնում դժվարություն, թե ինչու դա պետք է հնարավոր չլինի իրականացնել այնտեղ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930