ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նոր նշանակումներ են տեղի ունեցել, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարմինե Զեյթունցյանը։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը բացման և ողջունի խոսքով Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամներին ներկայացրեց տիկին Զեյթունցյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին ոլորտի առկա խնդիրները եւ դրանց արդյունավետ լուծման տարբերակները։
ՀՀ- ում գործող տուրօպերատորների ներկայացուցիչների կարծիքով՝ առաջնային խնդիրը ավելացված արժեքի հարկն է, որը մեծ խթան կարող է առաջացնել ոլորտի զարգացման գործում։ Հաջորդ ոչ պակաս կարևոր խնդիրը ներքին դաշտի անտեղյակությունն է, տուրիստական գործակալությունները չեն ճանաչում մեկը մյուսին, ոլորտի ներկայացուցիչները գործում են մեկը մյուսից անկախ։ Խնդիրներից ոչ պակաս կարևոր է նաև այն փաստը, որ շատ երկրների հետ Հայաստանը չունի ուղիղ թռիչքներ։
Ամենամեծ խնդիրներից մեկը ՀՀ զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրության և շահագրգռվածության բացակայությունն է։
Տիկին Զեյթունցյանը իր խոսքում նշեց. «Մեզ պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կարող են խթանել զբոսաշրջությանը Հայաստանում։ Բնագավառում գործող, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեության աջակցությունը, ՀՀ-ն՝ զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի ձևավորմանն օժանդակելը, միջազգային ներգնա զբոսաշրջության կայուն աճին աջակցելը»։
Կարդացեք նաև
Ռուզաննա ԴԻԼԱՆՅԱՆ