Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով չի հասկացել, որ իր 1000 մոմանոց լամպը «գյոռը» չի տանելու, պետք է լամպը ձեռքից վերցնել». Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 17:04
Armen Rustamyan

Զոհված եւ վիրավոր զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր վճար գանձելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելիս՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ զարմանում է, երբ մերժում են 1000 դրամների գաղափարը: Տեղը գա՝ ասում են մեր հույսը մեր վրա պետք է դնենք, ոչ մեկից ողորմություն չխնդրենք, հիմա, երբ պետք է մեր ուժերը մոբիլիզացնենք, դեմ են արտահայտվում: Ըստ նրա, մեր հակառակորդը, տեսնելով, որ հայ ժողովուրդը նորից համախմբվել է, ռիսկ չի անելու մեզ վրա հարձակվի:

Ըստ նրա, անընդհատ խավարից բողոքելու փոխարեն պետք է մեր մոմը վառենք. «Ո՞վ պիտի էդ խավարը ցրի, դու քո չափով քո մոմը վառի: Ազգովի էլ պետք է պահանջենք, որ ով 1000 մոմանոց լամպ ունի, դա էլ վառի: Եթե չի անում՝ ստիպենք, որ վառի, էդ լամպը ձեռից առնենք, եթե չի հասկացել, որ էդ լամպը գյոռը չի տանելու, չի էլ հասկացել, որ վերջում էդ լամպը իր թշնամին է ձեռքից առնելու, եթե չի վառում էդ լամպը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Նա ասաց, որ եթե բյուջեում դա նախատեսվեր, ոչ մի կուսակցություն դեմ չէր կարող լինել, եթե գոնե հիմնադրամը համալրվեր կամավոր միջոցներով, էլի խնդիր չէր լինի, բայց կառավարությունը այլ ճանապարհով գնաց. «Այս պարզ կեղեքումը փորձում են ներկայացնել՝ որպես ազգային միասնականության դրսեւորում»: Նա ասաց, որ սա ազգային համաձայնության շոու է:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, 500 հազար աշխատողներն արդեն 333 մլրդ դրամ բյուջե եկամտահարկ են մուծում, կարելի էր եկամտահարկից առաջացած գումարներից ուղղել այդ հիմնադրամին:

Նա առաջարկեց ոստիկանների թվաքանակը կրճատել, որը բնակչության թվի համեմատ չափազանց մեծ է: Նրանց համար 35 մլրդ դրամ աշխատավարձ ենք տալիս, ընդամենը 15 տոկոսով պետք է կրճատել այդ ծախսերը, մինչդեռ կառավարությունը ոչ մի բան չի անում, նախընտրում է սեփական քաղաքացիներից մի քիչ էլ «փող քերել»՝ ժողովրդի հայրենասիրական զգացմունքների հետ խաղալով. «Փոխանակ վերադարձնեն թալանված միլիարդավոր դոլարները, կրճատեն բյուջեի անարդյունավետ ծախսերը, 5 մլրդ դրամ ապահովելու համար իրենց իսկ կողմից աղքատացրած ժողովրդից փորձում են տանել հացի վերջին փողը: Ժողովրդի զայրույթը հենց սրանից է»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ թալանողների անուններ ասաց՝ «Նաիրիտ», «Արմավիա», Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալ, Միհրան Պողոսյանի պանամական փաստաթղթեր, դիզվառելիքի սուբսիդիաների չարաշահումներ, այս բոլոր գործերն ու չարաշահումները չեն պատժվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    90-ականների սկզբում մեր ժողովուրդը միամիտ էր?,որ ոսկյա զարդեր հավաքեցին և տրամադրեցին այն իշխանությանը,որի ,,կարկառուն,,ներկայացուցիչներից էր Լևոն Զուրաբյանը:Թե? նրանք ավելի վստահելի էին?:Ես կասեի ոչ:Հաշվետվություն տվել են ինչի վրա են ծախսել հավաքված ոսկյա զարդերը,ստուգվել են օգտագործման օրինականությունը?:Ես չեմ հիշում….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930