ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու նախագծի հետ կապված ասաց, որ մենք պարտք ունենք մեր զինվորի, բանակի առջեւ, եւ դա չպետք է պայմանավորել թալանչի գեներալներով, օլիգարխ զինվորականներով, որոնք տզրուկի նման նստած են բանակի վզին եւ թալանում են բանակը: Ուստի նա հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու:
Բայց նա զգուշացրեց, որ լրագրողների հետ գործընթաց են սկսելու՝ զինվորի հացը գողացողին պատասխանատվության ենթարկելու եւ անուններ հրապարակելու համար. «Կոչով դիմում եմ հետաքննող լրագրողներին՝ եկեք այն պատգամավորների հետ միասին, որոնք նախանձախնդիր են, որ զինվորի հացը գողացողների ձեռքը բռնվի, որ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատներ կառուցած օլիգարխ գեներալների բերեն պատասխանատվության դաշտ, որ արտերկրում տարբեր հյուրանոցներ, սեփականություն ունեցող օլիգարխ գեներալները բերվեն պատասխանատվության դաշտ, փորձենք այս ամենը հրապարակայնացնենք եւ անուն առ անուն ներկայացնենք այն պատգամավորներին, ովքեր անուններ են ուզում: Այդ անունները հայտնի են բոլորին: Իրենց ցոփ ապրելակերպը մեր բոլորի տեսանելիության տիրույթում է»:
Նա ասաց. «Վհուկների որսի կոչ չեմ անում, կուլակաթափության կոչ չեմ անում,անում եմ հստակ պատասխանատվության կոչ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ