Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի գործն ուզում են միացնել «Սասնա ծռերի«» գործին». Կարեն Մեժլումյան

Նոյեմբեր 16,2016 16:45

Փաստաբաններն ահազանգում են, որ Անդրիաս Ղուկասյանի՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը փորձ է արվում միացնել «Սասնա ծռերի» գործին:

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը «Հայելի» ակումբում հիշեցրեց, որ նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ կազմակերպիչների նպատակն էր Սարի թաղով գնալ ու միանալ ՊՊԾ գունդը գրաված տղաներին, ու գործն էլ հանձնել են ՀՔԾ-ին, որ միացնեն «Սասնա ծռերի» գործին:

Պարոն Մեժլումյանը, վկայակոչելով դրանից մի քանի օր հետո «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Գեղամ Սահակյանի հայտարարությունները , հավաստիացրեց, որ նա ընդամենը գործակալ է ու նախկինում ունի դատվածություն և հոգեկան խանգարումներ. «Նա հայտնել է նույնիսկ քննչական գաղտնիք համարվող տեղեկություն, թե առաջիկայում իրեն ու Անդրիաս Ղուկասյանին առերեսելու են: Գեղամ Սահակյանն այնպիսի բաներ է հայտնել, որոնք հրապարակվեցին Գլխավոր դատախազության կայքում»:

innesa-petrosyan

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հարց բարձրացրեց` ինչո՞ւ պետք է առերես հարցաքննությունը տեղի ունենա Քննչական կոմիտեի շենքում, այլ ոչ թե մեկուսարանում, ինչպես սովորաբար: Ըստ նրա` դրա պատճառն այն է, որ ակնհայտ է`այդ անձի հետ աշխատում էին միաժամանակ մի քանի քննիչներ ու բաժնի պետը»:

Ինեսա Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, թե ոստիկանները, իշխանության ներկայացուցիչները ինչ ցուցմունք ուզես պատրաստ են տալ, եթե կա հրահանգ գործ սարքելու. «Սադրիչ գործակալ վկա են առաջ բերում և նա ուղղորդված ցուցմունքներ է տվել: Այն, որ Անդրիաս Ղուկասյանը ճանաչել է այդ անձնավորությանը, նա չի հերքել: Նա ասել է, որ հուլիսից վեց ամիս առաջ նրա հետո որևէ շփում չի ունեցել, իսկ հուլիսյան դեպքերի ժամանակ երկու անգամ Գեղամ Սահակյանը զանգել ու մեկ անգամ էլ խնդրել էր հանդիպել, քանի որ Սարի թաղի բնակիչ է: Նա եկել ասել է Անդրիաս Ղուկասյանին, թե Սարի թաղում խնդիր կա, հոսանքն են անջատել, որոշ քաղաքացիներ ցանկանում են նախաձեռնության խմբին ներկայացնել այդ խնդիրները: Դա է եղել խոսակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Ահազանգը» որմէ՞կն է…
    Փաստաբանները թող իրենց գործը կատարեն:

    Եւ գոնէ հանրության լաւ բացատրեն թէ բանն ինչումն է:

    Այն ինչ որ հասկանում ենք այս նյութով կատարվող ընդհանրապէս խառնաշփոթ հաղորդումներից, հետեւեալն է՝

    ըստ պետական դատախազության,
    Յուլիսի ապստամբութեան փորձը կազմակերպված էր հետեւեալ գործընթացով՝
    . խումբի մը կարգ մը անդամները ոստիկանատունը կը գրաւեն, «կայծը տալու» համար, գրգռելու համար ժողովուրդը,
    . նոյն խումբին մյուս անդամները, դրսում, կը փչեն այդ կայծին վրայ,
    կը ջանան սաստկացնել հանրային այդ գրգռումը
    . մինչեւ որ ամբոխային այնպիսի գրոհ մը գոյանա, որ Պետութիւնը չկարողանա զայն զսպել, եւ այդպէսով, գործողությունը հասնի իր նպատակներին

    տեսականօրէն, անտրամաբանական չէ դէպքերի այս պատկերացումը

    կը մնա սակայն որ տեսնենք փաստերը

    ամէն դէպքում, շատ հեռու ենք «քաղբանտարկյալներ»ի հանկերգից

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930