Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը ձեռք է բերել «Մարտիկ» հիմնադրամի՝ 2015 թվականի ծախսերի հաշվետվությունը

Նոյեմբեր 16,2016 16:09

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ տարբեր մարմիններին ուղարկած հարցումների արդյունքում պարզել է, որ 2014-ին թերի հաշվետվության համար հիմնադրամի տնօրենը արդարադատության նախարարության կողմից նկատողություն է ստացել:

Այս օրերին հատկապես «1000 դրամի» օրենսդրական նախաձեռնության շուրջ սկսված քննարկումների շրջանակում ամենից շատ քննարկվում է, թե հիմնադրամի գումարներն ինչի վրա են ծախսվել:

Տիկին Բախշյանի ձեռքի տակ են հայտնվել հիմնադրամի ծախսերի հաշվետվությունները, թեեւ նա խորությամբ ուսումնասիրել է դրանք, բայց իրեն ու բոլորին հուզող հարցի վերաբերյալ հստակություն չի տեսել:

«2015 թվականին մոտ 82 միլիոն դրամ է ծախսվել կանոնադրական նպատակներով, բայց գրված չէ՝ ինչ նպատակներ են, կոնկրետ ինչի վրա են ծախսել: Գրված է նաեւ՝ սպայական կազմի ուսուցում արտասահմանում: Հարց եմ ուղղել՝ քանի սպա է գնացել վերապատրաստման, պատասխան չկա, բանակի համար ինչ եք արել՝ ոչ մի պատասխան: Դրա համար անվստահություն կա նմանատիպ ֆոնդերի նկատմամբ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Բախշյանը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ խորհուրդ տվեց «1000 դրամների» նախագիծը չկապել «Մարտիկ» հիմնադրամի գործունեության հետ, ապա նկատեց, որ ճիշտ չեն նաեւ տարբերակումները, թե շատ աշխատավարձ ստացողը ավելի շատ պետք է վճարի.

«Իզուր են ասում՝ շատ ունեցողը թող շատ տա, քիչ ունեցողը չտա կամ քիչ տա: Այս հազար դրամը չպետք է կապ ունենա մարդու գրպանի պարունակության հետ, այլ լինի յուրաքանչյուրի վերաբերմունքը բանակի նկատմամբ եւ լինի հավասար»:

Անահիտ Բախշյանն էլ շարունակեց, թե հատկապես ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները տեսան բանակի խնդիրները: Նա նաեւ պատմեց, որ երբ հուլիսին Արցախի կառավարության հրավերով՝ մեկնեց Արցախ, այցելեց սահման, միայն մի բան էր լսում՝ ինչ որ չի արվել այս 20 տարիների ընթացքում, արվեց 5 ամսվա ընթացքում. «Բա ո՞ւր էիք այդ 20 տարին, ինչո՞ւ ոչինչ չէր արվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930