Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես 42 տարեկան, «Կյաժը»՝ 18. նա ընկեր էր…». Ռոբերտ Աբաջյանի հայր (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 16:08

«Նրան միշտ ուրախ ենք հիշում, նա մեր հետ է»,-ասում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը: Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված Ռոբերտը՝ «Մոնումենտցի Կյաժը», այսօր կդառնար 20 տարեկան:

«Ես 42 տարեկան, նա՝ 18, նա ընկեր էր…բոլոր հերոսներին փառք»,-Աբաջյանների տանը լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Աբաջյանը:

abajyan_2

«Միասին Երեւանից գնում էինք Ռուսաստան: Դռան բակից մինչեւ Վորոնեժ՝ այ ստեղս հասցրեց…դրանք երանելի երկու օրեր էին: Անհնար էր նրա հետ քայլել ու բերանը մինչեւ ականջները չբացել: Կյանքով լի էր՝ ոչ մի բառ ման չէր գալիս, բառերը գրպանում լիքն էին: «Կյաժն» ուրիշ էր…»,-հիշեց Աբաջյանների հարազատներից Էդգար Վարոսյանը:

abajyan_5

Հերոսի մայրը՝ Աննա Աբաջյանն էլ նշեց՝ Ռոբերտն այնքան էր սիրում իր ծննդյան օրը, որ համապատասխան թվերով հեռախոսահամար էր վերցրել՝ 161196. «Միշտ 12-ից 5 պակաս էր զանգում, բոլորի ծնունդը շնորհավորում, որ առաջինն ինքը լիներ…այնքան ուրախ մարդ էր, որ հնարավոր չէր նրա կողքը տխուր նստել: Այնպես էր անում, որ բոլորին ուրախացնի…Ուղղակի Ղարաբաղը…ուզում էի՝ Ղարաբաղ չգնա: Ասում էր՝ «մամ, կտեսնես, ես Ղարաբաղ եմ ընկնելու, ես բախտ չունեմ»…չուներ էլի բախտ…»:

abajyan_1 abajyan_4

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930