Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայազգի աշխարհահռչակ ֆլամենկո պարուհի Լորի Լա Արմենիան Հայաստանում է

Նոյեմբեր 16,2016 15:15

Հայազգի աշխարհահռչակ ֆլամենկո պարուհի Լորի Լա Արմենիան հանդիսատեսին կներկայացնի ավանդական ֆլամենկոյի շունչը: Լորին՝ հինգ իսպանացի երաժիշտների ընկերակցությամբ, հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին:

Լորիի պարը նրբագեղության և անթերի տեխնիկայի համադրություն է, հույզերով ու պատմություններով լի կրակոտ կատարում, որը հիանալի կերպով արտացոլում է ֆլամենկոյի ոգին:

«Իմ պարն ինձ համար ազատություն է: Ֆլամենկոն իմ ամենասիրելի պարային ոճն է: Այն պահանջում է երաժշտականություն և տեղում ստեղծագործելու ունակություն: Դժվար է շփոթել այն որևէ այլ պարային ոճի հետ»,- նշում է Լորին:
2010 թ.-ին ֆլամենկոն ՅՈՒՆԵՍԿՈյի կողմից ճանաչվել է մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց: Ֆլամենկոն երաժշտության, պոեզիայի ու պարի զրույց է: Այստեղ բոլոր տարրերը համահունչ են և իրենց կարևոր ասելիքն ունեն՝ կրունկների հարվածներից ծնված ռիթմը, հայացքը, ծափերը, կիթառի սիրառատ ելևէջները:
Նոյեմբերի 19-ին Լորին և իսպանացի երաժիշտները հանդես կգան ավանդական ֆլամենկոյի տարբեր ոճերով (Soleares de Triana, Siguiriyas, Tarantos de Levante, and Solea por Bulerias de Jerez), որը հանդիսատեսին կտեղափոխի ֆլամենկոյի ծննդավայր՝ Անդալուսիա:

Լորին ելույթ է ունեցել աշխարհի տարբեր հայտնի բեմերում: 2014 թ-ին ճանաչվել է լավագույն պարուհի Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի ունեցած ֆլամենկոյի բուլերիա ոճի կատարողների մրցույթում:

Լորիի առաջին ծանոթացումը ֆլամենկոյի հետ եղել է տասներկու տարեկանում: Տասնութ տարեկանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ տասը տարի ապրել և ստեղծագործել է Խերես դե լա Ֆրոնտերա և Սևիլյա քաղաքներում բնակվող իսպանական գնչուների հետ:
«Ֆլամենկոյում դու չես ընտրում քեզ համար անուն, քեզ շնորհում են այդ անունը: Լորի Լա Արմենիա անունը ինձ շնորհել է իմ ուսուցիչ Մանուելա Մոնո Կարպիոն»,- նշում է Լորին:
Լորի Լա Արմենիան Հայաստանում է Deem Communications ընկերության հրավերով, որը տարիներ շարունակ հայրենիքին է ներկայացրել անվանի սփյուռքահայ երաժիշտների և արտիստների՝ «System of A Down» խմբի գլխավոր վոկալիստ Սերժ Թանկյան, երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Գի Մանուկյան, երգիծաբան Վահէ Պէրպէրեան, լիբանանահայ երգչուհի/երգահան Աէյլին Խաչադուրյան, «Capital Cities» հայտնի ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյան, ինչպես նաև «Element Band» և «Զուլալ» ակապելլա եռյակ:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930