Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Սուրբ պարտականությունը չպետք է պարտադիր դարձնել»

Նոյեմբեր 16,2016 15:11

Նոյեմբերի 16-ին «Հենարան» ակումբում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանն անդրադարձան «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, ըստ որի՝ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձից ամսական 1000 դրամ է գանձվելու:

Ի թիվս այլոց, Ռուբեն Բաբայանը եւս նոյեմբերի 14-ին ներկա է գտնվել ՊՆ կողմից հրավիրված խնդրի վերաբերյալ հանրային քննարկմանը: Արվեստագետն ասուլիսում նշեց, որ գաղափարն ընդունելի է համարում, սակայն նա եւս այն համոզման է, որ կամավորության սկզբունքով պետք է ամեն ինչ արվի, քանի որ վստահության դեֆիցիտ կա:

Ռուբեն Բաբայանի խոսքով, «Մարդը պիտի հաճույք ստանա, պիտի իր համար հաճելի լինի, որ օգնում է իր բանակին ու երկրին… Ինչո՞ւ չեն հավատում, որ մենք ինքներս էլ կցանկանանք օգնել ինքնակամ: Մտավախություն կա, թե այս գումարը չի՞ հավաքվի… Եթե այդպես պատահի, այդ պարագայում թող պարտադիր դարձնեն»:

Նրա ձեւակերպմամբ, պատերազմում հաղթել ենք հենց կամավորների շնորհիվ, ու հասարակությունն այսօր ընդվզել է, քանի որ նրա սուրբ պարտականությունը դարձնում են պարտադիր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930