Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի 4 կալանավորներ՝Վահե Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արթուր Գասպարյանը եւ Հարություն Կողբեթյանը մինչ հացադուլի դիմումները վարչակազմին հանձնելը նամակներ են ուղարկել հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության եւ առողջապահության նախարարներին, գլխավոր դատախազին եւ քրեակատարողական վարչության պետին:
Ըստ նախնական տեղեկատվության, նրանք քիչ հետո կտեղափոխվեն հացադուլավորների համար նախատեսված վայրը:
Դատապարտյալներից մեկի պնդմամբ, իրեն վիրահատության չեն տանում, ծնոտը ծակվել է, փտել են շրթունքները:
Մեր լրատվամիջոցին ուղղված դատապարտյալների անհատական բողոքների ու քրեակատարողական հիմնարկի պարզաբանումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:
Կարդացեք նաև
Ռ.Մ.