Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրի Գարեջուր» ընկերությունը նվազեցրել է հարկային պարտավորությունները. ՏՄՊՊՀ-ը գործը կուղարկի ՊԵԿ-ը

Նոյեմբեր 16,2016 14:28

Գարեջրի շուկայի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը բացահայտել է նաև մեկ այլ գերիշխող ընկերության՝ «Գյումրի Գարեջրի» գործունեության հետ կապված խնդիրները: Գնային բարձրացում է արձանագրվել նաև այս ընկերության մոտ, ինչի կապակցությամբ ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Ըստ «Գյումրի Գարեջրի» պարզաբանումների, ավելացել են որոշ ծախսեր, ինչն էլ անդրադարձել է ինքնարժեքի ձևավորման վրա: Սակայն, Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ փաստաթղթերում նշված ծախսերը ուռճացված են և կրում են ձևական բնույթ:

Մասնավորապես, այն պարագայում, երբ ընկերության իրացման ծավալները նվազել են շուրջ 17 տոկոսով, տրանսպորտային ծախսերը, որոնք անմիջականորեն կապված են իրացման ծավալների հետ, աճել են շուրջ 86 տոկոսով: Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ ընկերությունը սեփական մեքենաները անհատույց կերպով տրամադրել է իր հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության և վերջինից վարձակալել նույն մեքենաները, ինչի արդյունքում տրանսպորտայի մասով տարեկան ծախսերը կազմել են շուրջ 276 մլն դրամ: Պարզվել է նաև, որ ընկերությունը իր մի քանի նախկին աշխատակիցների, ինչպես նաև որոշ անհատ ձեռնարկատերերի պատվիրել է իրականացնել շուկայի վիճակագրական ուսումնասիրություն կամ մատուցել մարքետինգային ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է մինչև 29 մլն դրամի: Ընդ որում այս ծառայությունների մատուցման վերաբերյալ որևէ փաստ կամ պատշաճ հաշվետվություն առկա չէ:

Անիրատեսական ծախսերի ավելացման միջոցով «Գյումրի Գարեջուրը» փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները

Վերը նշված, ինչպես նաև մի շարք այլ բացահայտումներ, հիմք են տալիս եզրակացնելու, որ մարքեթինգային և տրանսպորտային ծախսերի անվան տակ «Գյումրի Գարեջուր» ընկերությունը արհեստական կերպով բարձրացրել է ծախսերը, ինչն էլ իր հերթին ազդել է վերջինիս եկամտաբերության վրա: Ըստ Հանձնաժողովի, նմանատիպ ծախսեր ցույց տալու միջոցով ընկերությունը փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները: Նկատի ունենալով ընկերության փաստաթղթերում բացահայտված խնդրահարույց հանգամանքները, Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրության արդյունքները ուղարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930