Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերացանք՝ նախօրոք պետք էր ներկայացնել օրինագիծը». ՀՀԿ-ական պատգամավոր (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 14:13

«Թերացանք մի հարցում՝ պահանջը շրջանառության մեջ դրվեց առանց հասարակությանն իրազեկելու: Նախօրոք պետք էր ներկայացնել օրինագիծը: Իհարկե, մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե ուր են ուղղվելու իրենց գումարները»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով բանակի համար աշխատող քաղաքացիներից 1000 դրամ գանձելու ՊՆ օրինագծին, ասաց ԱԺ ՀՀԿ ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով՝ օրինագծին ծանոթանալուց հետո քաղաքացիների բոլոր մտահոգությունները կփարատվեն. «Կարծում եմ՝ ընդդիմադիր պատգամավորների վերահսկողական աշխատանքը հիմնադրամի շուրջ շատ կարեւոր է: Մտահոգություն կա, թե հունվարից հետո գումարները կհավաքվեն եւ պետք չեն գա, Աստված տա՝ այդպես լինի, բայց մենք շատ տուժած խավեր ունենք եւ շատ անելիք»:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ ազգ-բանակ գաղափարն իրագործելու ճանապարհին կարեւոր է, որ ոչ թե պետությունը պահանջի գանձել այդ գումարը, այլ մարդիկ հասկանան, թե բանակի համար ինչ մեծ գործ են անում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930