Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հեքեքյան. «Տարիներ շարունակ՝ իշխանությունները կոտրել են ժողովրդի հավատը»

Նոյեմբեր 16,2016 14:03

Նոյեմբերի 16-ին «Հենարան» ակումբում հյուրընկալված էին Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

Ասուլիսում քննարկվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, ըստ որի՝ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ է գանձվելու: Իմիջիայլոց, երկու գործիչներն էլ նոյեմբերի 14-ին ներկա են գտնվել ՊՆ կողմից հրավիրված խնդրի շուրջ հանրային քննարկմանը:

Տիգրան Հեքեքյանն ասուլիսում ասաց, որ ցանկացած հայ, անգամ թոշակառու տատիկը կցանկանա իր խնայած գումարից հատկացնել հայ զինվորին, բայց դա պետք է անել կամավոր սկզբունքով: Տիգրան Հեքեքյանը նաեւ կարեւորեց վստահության մթնոլորտի ստեղծումը, ասելով, որ ժողովրդի զգալի հատվածը չի վստահում այդ գործընթացն իրականացնողների ազնվությանը:

«Մարդիկ մտածում են, որ այդ փողի առյուծի բաժինն իշխանություններին է հասնելու…Տարիներ շարունակ՝ իշխանությունները կոտրել են ժողովրդի հավատը: Հասկանում եմ, որ պետք չէ բոլոր գեներալներին վիրավորել, բայց կան, չէ՞, այնպիսիք, որոնք յուրացրել են այն, ինչը բանակին է պատկանել: Այս մասին բոլորը գիտեն՝ հայ մշակից մինչև իշխանության ներկայացուցիչ…Ու երբ ասում են՝ պարտադիր պիտի լինի, դրա համար էլ ժողովուրդը ընդվզում է, բայց բանակը մերն է ու մենք պաշտում ենք մեր զինվորներին: Ժողովուրդն իրականում կողմ է այդ նախագծին, ուղղակի դրա ձևին է դեմ: Թող ամեն ինչ բաց անեն, որ մուտքերն ու ելքերը երևան, որ դռները բաց լինեն, ժողովուրդը վստահի այս գործընթացին: Ու պարտադիր բառը դուրս մղվի», – ասաց Տիգրան Հեքեքյանը:

Նա նաեւ անդրադարձավ բանակի օրը նշելու եւ այլ տոնական առիթներով ծախսվող մեծ գումարներին ու կոչ արեց տոներն ավելի համեստ նշել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930