Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պաշտպանության նախարարի գաղափարը չէ. նա կրթված, դաստիարակված տղա է». Սոս Գիմիշյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 13:59

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի համոզմամբ՝ բանակի համար աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամ գանձելու օրինագիծն իրականում ՀՀԿ-ի նախաձեռնությունն է: «Գնացեք ՊՆ-ի դիմացի մեքենաները նայեք…Սա անբարոյական, հակապետական մոտեցում է: Համոզված եմ, որ պաշտպանության նախարարի գաղափարը չէ, նա կրթված, դաստիարակված տղա է, նրա մտքով նման բան չէր անցնի: Սա ՀՀԿ նախաձեռնությունն է»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց Սոս Գիմիշյանը:

Նրա կարծիքով՝ պետությունը ժողովրդի հարկերով պետք է լուծի նաեւ բանակի խնդիրները. «Դե եթե հիմնադրամներով պետք է որոշենք, եկեք լուծարենք պետությունը՝ հիմնադրամներ ստեղծենք, էլ պետությունն ինչո՞ւ է պետք…Սա գրպանահատություն է, ջեբկիրություն: Ի՞նչ գործ ունի ժողովրդի փողը արտաբյուջետային հիմնադրամում, որը դուրս է ժողովրդի վերահսկողությունից»:

Սոս Գիմիշյանին չի գոհացնում այն փաստը, որ առաջարկվում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին վերահսկել ստեղծվելիք հիմնադրամը. «Ընդդիմություն կա՞…բոլորն իրենց մանդատները Սերժ Սարգսյանից են ստացել»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե ԱՃեմյանն էլ ասաց, որ օրինագիծն իշխանությունների նախաձեռնությունն է: «Յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալու, թե իր գումարն ուր է ուղղորդվում: Չի կարելի հիմնադրամը դիտարկել որպես միայն փող աշխատելու միջոց»,-հակադարձեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930