Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սկի դատախազը ռիսկ չի անում էդ անունները տալ, ես ո՞նց տամ». Սեյրան Սարոյանի ճշգրիտ պատասխանը

Նոյեմբեր 16,2016 13:57
rubik hakobyan

ԱԺ-ում զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր վճարի նախագծի քննարկումները շարունակվում են:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ այս երկու օրը կարծես ԱԺ-ում բանակասիրության չեմպիոնատ է անցկացվում, եւ առաջին տեղին հավակնորդները անողոք են՝ քննադատությունների նկատմամբ: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ չի կասկածում որեւէ մեկի հայրենասիրությանը, բանակասիրությանը, բայց ուժեղ բանակ ունենալու համար պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծվեն, որ բանակը զերծ կպահեն մտահոգություններից:

Նա Իսրայելի օրինակը բերեց, որտեղ բանակում յուրացումների նկատմամբ ծանրագույն պատիժ է սահմանվում, որովհետեւ բանակում յուրացումը սրբապղծություն է. «Պատերազմի մեջ գտնվող երկրի բանակում յուրացումը նշանակում է մոռանալ բոլոր սրբությունները»:

Ըստ նրա, ով քննադատում է բանակի թերությունները, ցեխ չի շպրտում, ով փորձում է չտեսնել այդ սխալները, հենց նա է ցեխ շպրտում, այնպես որ, պետք չի «չեմպիոնատում խաղեր տալ»:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Սեյրան Սարոյանը հետաքրքիր վերջաբան է դրել իր ելույթին. «Երբ լրագրողները հարցնում են՝ անուններ կտա՞ք բանակում չարաշահում թույլտվածների, ասում է՝ սկի դատախազը ռիսկ չի անում էդ անունները տալ, ես ո՞նց տամ: Վերջակետ: Սա ճշգրիտ պատասխանն էր»:

Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ իր հեղինակած նախագծին՝ տարկետումը հանելու եւ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու մասին: Նա ասաց, որ ազգ-բանակ գաղափարը միայն ամբիոններից չպետք է հնչեցնել. «Պետք է բոլոր մեխանիզմներն օգտագործել, որ դա լինի»: Ինչ վերաբերում է 1000 դրամներին, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողներից չպետք է գանձվի, կամ կամավորության սկզբունքով լինի, 150-250 հազար դրամ աշխատավարձ ստացողներից գանձվի 1000 դրամ, այնուհետեւ՝ 500 հազար աշխատավարձ ստացողից՝ 2000 հազար դրամ, 750 հազար դրամ ստացողից՝ 3000, 1 մլն դրամ ստացողն էլ չի զլանա 4000 դրամ տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930