Հոգ տարեք «Հաղթանակ» զբոսայգում աշխատող կանանց մասին
Ավագանու վերջին նիստի ժամանակ հարց բարձրացրի «Հաղթանակ» զբոսայգու կանաչապատման աշխատակիցների աշխատանքային պայմանների վերաբերյալ, որին ի պատասխան Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ, այո՛, այգում գործող հյուրանոցի տերը քանդել է նրանց տնակը, բայց 2-3 օրից այն կվերականգնվի: Այսօր առավոտ շուտ այդ մարդիկ զանգահարել են ինձ ու հայտնել, որ ոչինչ արված չէ և իրենք շարունակում են իրենց արտահագուստներն ու աշխատանքային պիտույքները թողնել բաց երկնքի տակ:
Այս մասին այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Ինչպե՞ս որակել այդ պաշտոնյայի վարքագիծը, ով պաշտոնական ամբիոնից խոստանում ու չի կատարում իր խոստումը, ցավոք, սա իշխանությունների վարքագծին բնորոշ է դարձել: Խնդրում եմ պահանջել այդ պաշտոնյայից կատարել բանավոր հայտարարած իր խոստումը»,-գրել եմ նամակում:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու
«Բարև Երևան» խմբակցության անդամ