Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ ընդլայնված նիստ՝ Տաթևի վանական համալիրի թեմայով

Նոյեմբեր 16,2016 13:16

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կայացավ Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրներին նվիրված՝ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ընդլայնված նիստը, որին խորհրդի անդամներից զատ հրավիրված էին և մասնակցում էին մշակույթի նախարարության, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» («Իդեա») հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավարը, ինչպես նաև՝ ոլորտի փորձառու մասնագետները:

Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրների վերաբերյալ այս ընդգրկուն քննարկմանը նախորդել էր դեռևս հոկտեմբերի 21-ին տեղում՝ Տաթևի համալիրում տեղի ունեցած մասնագիտական քննարկումը:

Նոյեմբերի 15-ի նիստը վարում էր կոմիտեի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ Նարեկ Սարգսյանը:

Քննարկման դրված օրակարգային հարցերի թվում էին՝ Տաթևի վանական համալիրի սյուն-գավազանի հիմքերի ուսումնասիրության արդյունքները, համալիրի զանգակատան նախագծի քննարկումը, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների ամրակայմանը վերաբերող, ինչպես նաև՝ համալիրի տնտեսական և օժանդակ կառույցները հավուր պատշաճի օգտագործելի դարձնելու հարցերը:

Քննարկմանը ներկա մասնագետներին Տաթևի վանական համալիրին վերաբերող ցանկացած մանրուք հետաքրքրում էր. ընդհանուր մտայնությունը հետևյալն էր՝ բոլոր հարցերը, լինեն դրանք բարեկարգմանը, հիմքերի ամրակայմանը, դրենաժի իրականացմանը, թե՝ կազմակերպական և համալիրը զբոսաշրջային առումով գրավիչ և ներկայանալի դարձնելուն ուղղված, պիտի իրականացվեն ամենայն բծախնդրությամբ և բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930