Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին Փարիզում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Նոյեմբեր 16,2016 12:43

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երկուշաբթի Փարիզում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Nouvelles d’Armenie-ն:

Ֆրանսիայում Հայկական կազմակերպության համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը Սարկոզիին է ներկայացրել հայկական համայնքի մտահոգության առարկա խնդիրները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցը: Նա նշել է, որ ԼՂ անվտանգությունը առանցքային կարևորության հարց է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ եվրոպական քաղաքակրթության համար:

Թորանյանը նաև նշել է, որ Եվրամիությունում Թուրքիայի հնարավոր անդամակցությունը բացասական հետևանքներ կունենա հայ համայնքի վրա:

Հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև այն հարցը, որ Սարկոզիին մոտ կանգնած շրջանակները սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ: Ի պատասխան՝ Սարկոզին նշել է, որ քաղաքական որոշում կայացնելիս առաջնորդն ինքն է, ոչ թե իր շրջապատի ներկայացուցիչները:

Նա նաև հիշեցրել է, որ իր նախագահության ընթացքում ինքը պաշտպանել է Հայոց ցեղասպանությանը ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ֆրանսիայի նախկին նախագահը հաստատել է, որ, ի տարբերություն գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի, ինքը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը:

Անդրադառնալով ցեղասպանությունների խնդրին՝ Սարկոզին թվարկել է 20-րդ դարի ցեղասպանությունները (Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, Կամբոջայի և Տուցիների ցեղասպանությունները) և ընդգծել է, որ հայերի պայքարն այդ ուղղությամբ բարձրացնում է ամբողջ աշխարհում ցեղասպանությունները կանխելու հարցը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930