Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն ենք առհասարակ քննարկում. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 16,2016 12:06

Հասարակությունը, ժողովուրդը պետք է կարողանա ըստ պատշաճի աջակցել իրեն ու հայրենիքը պաշտպանելու համար զոհված, առողջությունը կորցրած զինվորականի ընտանիքին: Հատկապես երբ էլի համաժողովրդական ջանքերով ձեւավորվող պետական բյուջեի միջոցները ակնհայտորեն չեն բավարարում: Սա վերացական կամ տեսական դիտարկում չէ: Սա փաստացի իրականությունն է, որիՆ մեր հասարակությունը բախվեց ապրիլյան պատերազմից անմիջապես հետո:

Հազարավոր մարդիկ նախաձեռնություն էին ցուցաբերում, տարբեր խմբերով դրամ հավաքում զոհվածների ընտանիքներին աջակցելու համար: Այդ գործին նաեւ ունեւոր, մեծահարուստ մարդիկ միացան: Բայց դրանք ավելի շուտ միանվագ ակցիաներ էին:

Ցավոք, իրողություններն այնպիսին են, որ մենք դեռ երկար ժամանակ պետք է դիմակայենք մեր առնվազն արեւելյան ոչ բարով հարեւանին: Ցավոք, այդ դիմակայության ընթացքում զոհերն ու վիրավորներն անխուսափելի են:

Եվ հիմա կա կոնկրետ առաջարկություն, որ հետագայում, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների, ինչպես նաեւ՝ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կայուն ու տեւական, կազմակերպված նյութական կամ սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով յուրաքանչյուր աշխատող, միջին կամ միջինից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացու վարձատրությունից ամեն ամիս 1000 դրամ փոխանցվի կոնկրետ հիմնադրամի:

Կոնկրետ «1000 դրամի» օրինագիծը, այն ներկայացնելու մեխանիզմը քննադատելի կամ, այսպես ասենք, դիտողության ենթակա տեղեր ունեն: Բայց բուն առաջարկությունը, մտահղացումը եւ հատկապես նպատակը միանգամայն ընդունելի են:

Ի՛նչն ենք առհասարակ քննարկում: Ինչի՛ մասին է խոսքը: Իսկ խոսքը, հիշեցնենք, այն բանի մասին է, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, ծանր վիրավորում ստացած զինվորականի ընտանիքն արժանավայել սոցիալական ապահովություն ունենա: Մոտ 30 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող երկրում դա ե՛ւ դժվար խնդիր է, ե՛ւ անհրաժեշտաբար լուծում պահանջող: Այո՛, հազարավոր ու տասնյակ հազարավոր աշխատանք ունեցող մեր հայրենակիցների համար այդ 1000 դրամը փող է:

Բայց խոսքը նվազագույն աշխատավարձով ու մի կերպ գոյատեւող քաղաքացիներից նշված գումարը գանձելու մասին չէ, ինչի մասին արդեն մի քանի անգամ հայտարարվեց:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930