Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի պաշտպանությունը միայն նրանց գործը չէ, ովքեր նստած են վերևում. «Փաստ»

Նոյեմբեր 16,2016 11:46

1000-ական դրամ հիմնադրամին հատկացնելով կարծես մենք էլ ենք որպես ազգ-պետություն փորձում ինքնակազմակերպվել։ Յուրաքանչյուրիս գիտակցության մեջ փորձում ենք ամրացնել այն գաղափարը, որ ամեն մեկս էլ պարտք ունի մեր բանակի համար, ասել է թե՝ մեր երկրի ամրության ու հզորության, մեր սահմանների անձեռնմխելիության համար։

Ամենքս պետք է մասնակից դառնանք այդ գործին, որը սուրբ գործ է։ Ինքներս մեզ ասենք՝ եթե ցանկանում ենք, որ այս հողի վրա ապրի մեր երեխան, մեր թոռը, կամ մեր սերունդն ընդհանրապես, եթե չենք ուզում գառան նման մորթվել, ինչպես մեկ դար առաջ մորթվեցինք, պետք է ամեն օր հիշենք, որ պաշտպանվելու ու կռվելու խնդիր ունենք։ Ու երկրի պաշտպանությունը միայն նրանց գործը չէ, ովքեր նստած են վերևում՝ կառավարման ղեկի առաջ։

Երկրի պաշտպանությունը ոչ միայն նաև քո՛ գործն է, այլ առաջին հերթին քո՛ գործն է։ Վերցրու նրանց ձեռքից այդ նախաձեռնությունը և դու ինքդ ջատագովն ու նախանձախնդիրը եղիր դրա, որովհետև՝ ԴՈՒ ԵՍ ՏԵՐԸ ՔՈ ԵՐԿՐԻ։ Այդ դեպքում և ոչ մի իշխանավոր չի կարող անել մի բան, որը դուրս կլինի քո գծած շրջանակի սահմաններից։

Պատկերացրեք, մի քանի տասնամյակ հետո, երբ արդեն յուրաքանչյուր մարդու համար բանակի իր տուրքը կդառնա սովորական և ինքնաբերաբար կատարվող, թե ինչպիսին կլինի նա այդ ժամանակ որպես ազգի միավոր, որպես պետության քաղաքացի։ Կլինի վստահ, կլինի պարտաճանաչ, և ամենակարևորը՝ կլինի հոգեբանորեն պարտականություն ստանձնող։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930