Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային խորհրդաժողովում քննարկվել են ջրի հավասար մատչելիության, գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին և նախաձեռնություններին առնչվող հարցեր

Նոյեմբեր 16,2016 11:11

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է Ժնևում անցկացվող «Ջրի և առողջության արձանագրության Կողմերի խորհրդակցություն` Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման կոնվենցիայի ներքո» խորագրով խորհրդաժողովին: Իր ելույթում փոխնախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է բայց դեռ չի վավերացրել Ջրի և առողջության արձանագրությունը:

Սակայն այս ժամանակահատվածում մեր պետությունն արդեն ներկայացրել է երեք ազգային զեկույց արձանագրության համատեքստում գտնվող ոլորտների վիճակի ու զարգացման մասին և դրանք ներկայացրել Քարտուղարություն: «ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվել է 9 շրջանների առկա վիճակի և նպատակային ցուցանիշների գնահատում, մշակվել է Արձանագրության վավերացման ճանապարհային քարտեզը: Ներկայում ՀՀ-ն իրականացնում է այդ թիրախային ցուցանիշների և դրանց կատարման ժամկետների թարմացման աշխատանքներ, ինչը կհաստատվի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ և այդ գործընթացում ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի աջակցությունը շատ կարևոր է»,- նշել է Խաչիկ Հակոբյանը:

Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել են ջրի հավասար մատչելիության, գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին և նախաձեռնություններին առնչվող հարցեր:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930