Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Մարատ Օգանեսյանը, որը կասկածվում է ավելի քան 50 մլն ռուբլի գումարի հափշտակմանը մասնակից լինելու մեջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ քննության՝ գումարը յուրացվել է 2014թ. «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզահամալիրի վերազինման շրջանակներում՝ մասնավորապես, «Տրանսստրոյ» հոլդինգի և «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության միջև լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ:
«Ըստ քննիչների կողմից բացահայտված սխեմայի, որի շնորհիվ հաջողվել է իրականացնել հափշտակումը, պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխքաղաքապետ Մարատ Օգանեսյանը Կրեստովսկի կղզում մարզահամալիրի շինարարությունը համակարգելիս ներգրավել է «ՏԴՄ» բաժնետիրական հանրությանը որպես ենթակապալառու»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ հետագայում այդ բաժնետիրական հանրությունը կանխավճարի տեսքով ստացել է ավելի քան 50 մլն 480 հազար ռուբլի, որը հետագայում յուրացվել է «մեկօրյա» ընկերության կողմից: «Անհրաժեշտ է նշել, որ Օգանեսյանը նախապես տեղյակ է եղել, որ բաժնետիրական հանրությունը չի պատրաստվում ստացված դրամական միջոցները ծախսել մարզահամալիրի համար լուսատախտակի մատակարարման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ