Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյոք ԱԱԾ-ում գաղտնապահությունը չի՞ անցել ողջամտության սահմանը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 16,2016 10:57

Նորություն չէ, որ Հայաստանի ամենագաղտնի պետական կառույցը ազգային անվտանգության ծառայությունն է։ Դա, անշուշտ, բնական է եւ հասկանալի։ Փորձենք քննարկել ու հասկանալ, թե արդյոք ԱԱԾ-ում գաղտնապահությունը չի՞ անցել ողջամտության սահմանը։

Այսպես, օրինակ, ԱԱԾ-ն գաղտնի է պահում բոլոր բաժինների, վարչությունների եւ գլխավոր վարչությունների անվանումներն ու դրանց պետերի անուն-ազգանունները։

Ու թեեւ անվտանգության այս մարմնին հասցեագրած գրությունների տակ միշտ նշված է պատասխանողի ազգանունը, սակայն անգամ չկա նրա պաշտոնը… Թեեւ ծրարի վրայի «ՊԻՎ» գրառումից պարզ է դառնում, որ «ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը» իրականում Պայմանագրային-իրավական վարչության պետ, գնդապետ Արայիկ Ավետիսյանն է։

Այսինքն՝ ստացվում է, որ ԱԱԾ-ից ուղարկվող ծրարի վրա կնիք դնող ԱԱԾ աշխատակիցը ակամայից հրապարակում է ծառայողական գաղտնիք, որի հրապարակումը կարող է վնասել ՀՀ անվտանգությանը։

Հայաստանի անվտանգության համար պակաս «վտանգավոր» չեն ՀՀ նախագահի՝ պարգեւատրումների մասին հրամանագրերը, որոնցից շատերում կարելի է գտնել ԱԱԾ բազմաթիվ պաշտոնյաների։

Ու թեեւ դուք, ենթադրաբար, սա ընթերցելիս ծիծաղում եք, ԱԱԾ-ում այս գաղտնիքները հույժ կերպով պահպանում են… Մտածելով, որ այդ կերպ պաշտպանում են Հայաստանի Հանրապետությունը։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930