Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. «Չեք կարող այսօր վեր կենալ ու որոշել իմ անունից, թե ես ինչպես պետք է վերաբերվեմ իմ զինվորին ու իմ բանակին». «Հրապարակ»

Նոյեմբեր 16,2016 10:50

Հարցազրույց օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ

– Ինչպես գիտեք,  2017-ից յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամսական հազար դրամ է փոխանցելու այն ֆոնդին, որը պետք է հոգա վիրավոր, զոհված սպաների ընտանիքների կարիքները, ի՞նչ եք Դուք մտածում այս մասին։

– Գիտե՞ք ինչ կա, ընդհանրապես, մարդկանց պարտադրել մտածել, մտահոգվել, օգնել, կարեկցել՝ դա  պարտադրված  գործողություն է, իսկ ես դեմ եմ որեւէ պարտադրանքի։ Դուք չեք կարող այսօր վեր կենալ ու որոշել իմ անունից, թե ես ինչպես պետք է վերաբերվեմ իմ զինվորին ու իմ բանակին։ Դա նվազագույնը վիրավորական է, որովհետեւ ես այդպես չեմ վերաբերվում իմ զինվորին, ես մինչեւ այսօր ամեն օր հիշում եմ մեր բոլոր զոհված զինվորներին՝ ամենաթարմ կորուստներով, որոնք ամեն օր են տեղի ունենում։

Իմ վերաբերմունքն այդ հազար դրամով չպետք է լինի, ես կարող եմ նաեւ ավելին տալ, դա չպետք է լինի պարտադրված, բայց հանկարծ իմ փոխարեն որոշում են, որ իմ աշխատավարձից պետք է պահեն հազար դրամ։

Իհարկե, կան շատ հարցեր ու հարցականներ, օրինակ՝ ինչպես պետք է զանազանել կամ զատել, թե ով է կարեկցանքի արժանի, իսկ ով՝ ավելի շատի։ Վերջին հաշվով, դրամով մենք չենք կարող վերադարձնել այդ կորուստները եւ սփոփել այդ մայրերին։ Իհարկե, պարտք ենք ու պարտք ենք մեր ամբողջ կյանքով, կենսակերպով, բայց հազար դրամն ուղղակի վիրավորական է։ Մնացածի մասին արդեն ամեն ինչ ասվել է, թե որտեղ պետք է փնտրել այդ հազար դրամները։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930