Երեւանի քաղաքապետարանը հայտնեց. «Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով նոյեմբերի 2-ին ՀՀ նախագահի կողմից արված առաջարկության կատարմանը, նշել է, որ արդեն իսկ ավարտվել են բանակցությունները «Փարքինգ սիթի սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, որոնց արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանը»։
Վճարովի ավտոկայանատեղերի մատուցման ծառայությունը կազմակերպող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն էլ, ԶԼՄ-ների նման, տեղյակ չէր բանակցությունների արդյունքներից։ «Վերջնական պատկերին անձամբ ես չեմ տիրապետում։ Հստակ չեմ կարող ասել։ Գիտեմ, որ հիմնադիրների հետ տարաբնույթ հարցեր են քննարկվել»,- ասաց նա։
Ի՞նչ ձեւով
է սեփականությունը փոխանցվելու, ի՞նչ է ստացել ընկերությունը բանակցությունների արդյունքում: «Ես կարող եմ միայն ընդհանուր կոնցեպտն ասել՝ պայմանավորվել ենք, որ հիմնադիրը պետք է փոխվի ու դառնա Երեւանի քաղաքապետարանը։ Ոնց կարվի դա եւ ինչ պրոցեդուրայով, այս պահին ես չեմ կարող ասել։ 90 տոկոսով այդպես է լինելու, բայց գուցեեւ այլ ընթացք ստանա»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում