Նյու-Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կաարլսեն (Նորվեգիա)-Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) մրցամարտում հաշիվն այդպես էլ չի բացվում:
Չորրորդ տուրում, որում սպիտակներով խաղում էր հավակնորդը, շախմատիստները պայքարեցին մինչեւ 94-րդ քայլը, սակայն այդպես էլ միմյանց պաշտպանական գործողություններում թերություններ չգտնելով, համաձայնեցին ոչ-ոքիի: Հաշիվը դարձավ 2:2:
Այսօր գրոսմայստերները կրկին հանգստանում են:Վաղը՝ հինգերորդ տուրում սպիտակ խաղաքարերը լինելու են աշխարհի չեմպիոնինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ