Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերահսկել չինովնիկների ծախսերը

Նոյեմբեր 16,2016 09:57

Արդեն 25 տարի է՝ լսում եմ հետեւյալ երկխոսությունը: Ընդդիմություն. «Իշխանավորները թալանչիներ են»: Իշխանություն. «Անուններ տվեք, թող դատախազությունը զբաղվի»: Ընդդիմություն. «Դուք այդ անունները մեզնից լավ գիտեք»: Բնականաբար, քաղաքացիների զգալի մասը շատ գոհ է ընդդիմության այդ «խրոխտ» պահվածքից, բայց խնդիրը, ցավոք, շարունակում է փակուղում մնալ: Որովհետեւ հանցագործությունն ապացուցելը շատ ավելի դժվար գործ է, քան օդի մեջ մեղադրանքներ հնչեցնելը: Իհարկե, երբեմն պատահում է, որ պաշտոնյան պարզապես կաշառք է վերցնում, ինչպես որ դա, ենթադրաբար, արել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Ռուս իրավապահները, որոնց բողոքել է «Ռոսնեֆտը» (որն իրականում հենց իշխանական շրջանակների բիզնեսն է), զբաղվել են այդ հարցով մոտ մեկ տարի եւ վերջապես, իրենց խոսքերով, բռնել են նախարարին հանցանքը կատարելիս:

Բայց այդպես լինում է շատ հազվադեպ: Թե որ գեներալն ինչ է գողացել բանակից՝ մենք դա չենք արձանագրել, չեն տեսանկարահանել, որպեսզի այդ գեներալին այդ պահին տանենք դատարան: Մենք գործ ունենք արդեն կատարված փաստի հետ՝ գեներալն ունի պալատ, որի արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցում է իր ողջ ծառայության ընթացքում ստացած աշխատավարձը: Անկախ նրանից՝ այդ տունը գրանցված է իր զոքանչի, թե բաջանաղի անունով, ինքնին այն փաստը, որ գեներալն ապրում է նման տանը, արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս: Իրավապահ մարմինները պետք է գեներալով զբաղվեն, իսկ գերագույն հրամանատարը պիտի մտածի՝ կարո՞ղ է արդյոք նման գեներալը ծառայել:

Մի խոսքով՝ պետք է վերահսկել ոչ միայն եկամուտները, այլեւ ծախսերը, եթե խոսքը պետական պաշտոնյաների մասին է: Ենթադրենք, վարչապետն ունի տուն մեկ միլիոն դոլար արժողությամբ, ենթադրենք, նա «Գազպրոմ»-ում ստանում էր աշխատավարձ՝ ամիսը 20 հազար դոլար, որոնցից 10 հազարը ծախսում էր տան շինարարության վրա, հետեւաբար 7-8 տարում նա կարող էր նման տուն կառուցել: Այսինքն՝ մի քանի տվյալի հայթայթումը եւ դրանց համադրումը կարող են շատ արագ հաստատել կամ հերքել չինովնիկների վերաբերյալ կասկածները:

Ո՞ր մարմինը պետք է դրանով զբաղվի: Ինձ թվում է՝ խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, որի մեջ չպիտի մտնեն իշխող կուսակցության ներկայացուցիչները: Այդ հանձնաժողովը պետք է իրավասություն ունենա ստանալու ցանկացած տեղեկանք եւ պարզաբանումների համար կանչելու ցանկացած պաշտոնյայի՝ սկսած նախագահից (հետագայում՝ սկսած վարչապետից): Չէ՞ որ բոլոր չինովնիկների գործը ոչ թե իշխելն է, այլ ընդամենը ծառայելը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, որի մեջ չպիտի մտնեն իշխող կուսակցության ներկայացուցիչները; Լավց միտք էվ պարոն Աբրահամյան, բայց կհիշեք ՄԱՐՏԻ 1-ի հանձնաժողովին կից փաստահավաք խմբի մասին: Թողեցին, որ աշխատի??? ՈՉ: Քանի դեռ Հայաստանին ղեկին ձեր նշած գեներալներն են, բան չի փոխվի: Անուններ տամ տարածեք.

    Պաշտոնով՝ պետական լծակներով հարստացածներ

    Գագիկ Ջհանգիրյան
    Արթուր Բաղդասարյան
    Հովիկ Աբրահամյան
    Գագիկ Խաչատրյան
    Աշոտ Ղահրամանյան
    Հովիկ Աբովյան
    Սուրիկ Խաչատրյան
    Արմեն Գեւորգյան
    Տարոն Մարգարյան
    Վարդան Այվազյան

    Տաս անուն, որ սրանց կարգի հրավիրեն, նոր անուններ կասեմ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930