Երեկ «Առավոտը» ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին հարցրեց՝ Ալիեւը մեծ քանակի զինտեխնիկա եւ զինծառայողներ է բերել, զորավարժություններ է անում, Դուք վտանգ չե՞ք տեսնում լայնածավալ պատերազմական գործողությունների, բացի այդ, նա հանդիպել է առաջնագծի զինվորներին եւ հակահայկական հայտարարություններ արել, թե՝ «Լելե Թեփեն, Շուշին մերն է, մեր հողն է, թույլ չենք տա մեր հողերի վրա երկրորդ հայկական պետություն»:
Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ես չեմ խառնվում էդ հարցերին, թե Ալիեւն ինչ է ասել: Ինձ չի ասել, չգիտեմ»: Մեր հարցին՝ Ալիեւը հասկանում է, որ իր զինվորները սեփական հողը պաշտպանելու համար չեն կռվում, դրա՞ համար է այդպես «դուխ տալիս» իր զինվորներին, թե՞ դա հատուկ ուղերձ է, Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Շունը դռան դեմն է հաչում»: Պատգամավորի խոսքով՝ Ալիեւի գործողություններից վտանգը ո՞րն է. «Մենք պետք է համախմբված լինենք, վսյո՛»:
Լուսանկարը՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
15.11.2016