Լրահոս
Օրվա լրահոսը

Պետավտոտեսչության հետաքննիչը փնտրտուքի մեջ է

Նոյեմբեր 16,2016 15:00

Ս.թ. սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում, մենք մեր անձնական օգտագործման ավտոմեքենայով իջնում էինք Տերյան փողոցով (որը համարվում է գլխավոր փողոց), երբ Իսահակյան փողոցով ընթացող ոչ մարշրուտային «Բոգդան» ավտոբուսը հարվածեց մեր մեքենային: Ավտոբուսի մեջ ուղեւորներ չկային:

Դեպքի վայրից զանգահարեցինք ԱՊՊԱ եւ ԳԱԻ, սպասեցինք 1 ժամ, ոչ մեկը չժամանեց: Այդ ընթացքում մեզ ներկայացավ այդ ավտոպարկի տնօրենը: Նա էլ երկար սպասեց, այդ ընթացքում, քանի որ խաչմերուկի տեսանելիությունը փակ էր, ընդհարվեցին եւս 2 մարդատար ավտոմեքենա՝ մեզանից կես մետր հեռու: Քանի որ խաչմերուկը փակվել էր եւ խցանում էր առաջացել, ավտոպարկի տնօրենը մեզ առաջարկեց, որ ինքը իր միջոցներով վերանորոգի մեր մեքենան եւ վստահություն ներշնչելու համար մեզ տվեց իր անձնագիրը, վարորդական իրավունքը, նույնականացման քարտը, սոցքարտը, զինգրքույկը, ինչպես նաեւ տվեց իր ավտոմեքենան ժամանակավոր օգտագործման համար: Մենք համաձայնվեցինք, եկանք ընդհանուր համաձայնության, վթարված մեքենան տեղում հանձնեցինք իրենց՝ փոխարենը վարելով իր ավտոմեքենան: Որոշ ժամանակ հետո վերանորոգված ավտոմեքենաս հանձնվեց ինձ:

Դեպքից 20 օր հետո ինձ զանգ է տալիս պետավտոտեսչության հետաքննիչ Հրաչյան Գեղամը եւ ստիպում, որ ներկայանամ պետավտոտեսչություն՝ բացատրություն գրելու: Ես, իհարկե, առարկեցի, որ տուժողը մենք ենք եղել, հաղորդում եւ բողոք չենք ներկայացրել, ուստի եւ բացատրություն գրելուց հրաժարվում եմ, մանավանդ որ 80 տարեկան եմ եւ չեմ կարող ներկայանալ ՊԱՏ: Այդ հետաքննիչը մինչեւ այսօր էլ զանգահարում է, ինձ անհանգստացնում, ահաբեկում, որ ավտոմեքենայիս նկատմամբ հետախուզում կհայտարարի: Վթարի վայրում քննիչ չի ներկայացել, տեղազննում չի կատարվել, հետաքննիչը փնտրտուքի մեջ է: Ինչի՞ է նա փնտրում՝ ինձ անհասկանալի է:

 

ՋԵՅՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930