Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Եթե ուզում ենք ԼՂՀ-ն պահել, արեւմտյան կառույցների հետ պետք է աշխատենք». (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2016 21:30

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը դեմ չէ ՌԴ-Հայաստան հարաբերություններին, միայն գտնում է, որ դրանք պետք է հավասարը-հավասարին լինեն: Այդ մասին իր մոտեցումները նա բարձրաձայնեց այսօր, Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ համագործակցություններին վերաբերվող քննարկման ժամանակ: Վայքի տարբեր հասարակական կառույցների եւ ուսանողների համար քննարկումը կազմակերպել էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը:

seminar_2

Ստեփան Սաֆարյանը հայ-ռուսական ընկերության ու դաշնակցության իր պատկերացումներն ունի`դրանք միակողմանի չպետք է լինեն: Նա նաեւ գտնում է, որ մեր երկրի անվտանգության համար ոչ պակաս կարեւոր են հարաբերությունները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ այլ միջազգային այլ կառույցների հետ, ուստի, համոզված է`մենք պարտավոր ենք պահպանել Հայաստանի հարաբերությունները միջազգային այս հարթակների հետ:

Ստեփան Սաֆարյանը հույս ունի նաեւ, որ ՌԴ-Արեւմուտք հարաբերություններն էլ տեսանելի ապագայում կարգավորման փուլ կմտնեն, ինչն առավել մեծ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ համամիտ է`Հայաստանի անվտանգությունը, լինի դա այդ թվում նաեւ էներգետիկ, լոգիստիկ եւ այլ, պետք է ապահովենք դիվերսիֆիկացիայի միջոցով: Մի բան, որն այսօր բանախոսն իրական խնդիր է համարում Հայաստանի համար, քանի որ մեծամասամբ հայկական ռազմավարական ձեռնարկությունները ռուսական մենաշնորհատերների ձեռքերում են:

Ստեփան Գրիգորյանը խոսեց միջազգային կառույցներում հայկական կողմի թերացումների մասին: «Մեր փրկությունը, եթե ուզում ենք ԼՂՀ-ն պահել, արեւմտյան կառույցների հետ աշխատանքն է»,- համոզված է քաղաքագետը:

Մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930