Սլովակիայի Տրենչին քաղաքում այս տարօրինակ առաջնությանը մասնակցել է Կենտրոնական Եվրոպայի երկրների տասը թիմ, յուրաքանչյուրում՝ երկու մարդ: Նրանք պետք է հնարավորինս արագ փորել ստանդարտ չափերի՝ (200x90x150 սմ) գերեզմանափոս, ընդ որում, օգտագործելով ավանդական գործիքներ, միայն լինգ եւ բահ: Մրցավարները խիստ կարեւորություն են տվել նաեւ «պատվերի» ճշգրիտ կատարմանը:
Eurosport հեռուստաալիքի փոխանցմամբ, հաղթող ճանաչվել է Սլովակիայի թիմը, որը հանձնարարությունը կատարել է 54 րոպեում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ aftershock.news-ի