Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում բացվեց թշնամու 8 տանկերից 3-ը ոչնչացրած հերոսների հուշայգի (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 15,2016 20:22

Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսներ Տիգրան Աբգարյանի, Բենիամին Եղոյանի ու Վլադիմիր Ալիխանյանի հիշատակին շաբաթ օրը Ֆիզուլիում բացվել է հուշայգի՝ խաչքարով ու ցայտաղբյուրով։ Այս մասին մեզ տեղեկացրեց Տիգրանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը՝ լուսանկարներ տրամադրելով։

Արցախում հուշայգի կառուցելու, ցայտաղբյուր ու խաչքար տեղադրելու նախաձեռնության հեղինակը երեք հերոսների ընտանիքներն են։ Ժորա Աբգարյանի տեղեկացմամբ, խաչքարի հեղինակը գյումրեցի քանդակագործ Անդրանիկ Ղափլանյանն է՝ իրենց հոր ընկերը, որը իր կողմից նվիրել է ինչպես Արցախի խաչքարը, այնպես էլ իրենց տան դիմաց Տիգրանի հիշատակին կառուցված հուշահամալիրի տանկն ու հուշատախտակը։

Նշենք, որ նրանք երեքով են խոցել թշնամու տանկերը․ անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ մղվել են առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ մղել ու իրենց մի տանկով կարողացել են ոչնչացնել թշնամու 3 տանկ։ 20-ամյա գյումրեցի Տիգրան Աբգարյանը եղել է ղեկին, սպա Բենիամին Եղոյանը, որը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր, հրամանատարն էր, իսկ Վլադիմիր Ալիխանյանը, որը նշանառու օպերատոր էր՝ Դիլիջանից էր։

111 222 444 777

15049808_1507785752596705_883933832_n

555 666 888 999 9991

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930