Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրիդոմ հաուզ». Ինտերնետի ազատության առումով Հայաստանում որոշակի անկում է արձանագրվել. «Ազատություն»

Նոյեմբեր 15,2016 20:08

Չնայած դրան, այդ ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ երկրորդը տարածաշրջանում, Վրաստանից հետո և առաջինը՝ ԱՊՀ տարածքում:

Հայաստանում ինտերնետը շարունակում է մնալ ազատ, թեև նախորդ տարվա համեմատ, որոշակի անկում է արձանագրվել, փաստում է «Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցը: Բացթողումների շարքում հեղինակավոր կազմակերպությունը հիշատակում է առցանց ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանության հարձակումներն ու անցած հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ «Ֆեյսբուք»-ի կարճատև արգելափակումը:

Զեկույցը նաև նշում է՝ «Հայաստանում հիմնադրված օնլայն լրատվամիջոցները կարող են ենթարկվել ֆինանսական ու քաղաքական ճնշումների: Ինչպես և ավանդական լրատվամիջոցների՝ հեռուստատեսության ու տպագիր մամուլի պարագայում, ինտերնետային լրատվամիջոցների լրագրողներին էլ, որոշ դեպքերում, թույլ չի տրվում հակադրվել խմբագրական գծին, որը շատ հաճախ որոշվում է այս կամ այն քաղաքական ուժի կողմից»:

Բովանդակային սահմանափակումներին անդրադառնալիս, «Ֆրիդոմ Հաուզ»-ը հիշատակում է նաև ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարության հորդորը՝ զերծ մնալ օնլայն քննարկումներից՝ հակառակորդին գաղտնի տեղեկատվություն չփոխանցելու համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930