«Նույն կարգավիճակն է»,- նոյեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժություններին՝ նա նշեց, որ անընդհատ հետեւում են ընթացքին, համապատասխան հետեւություններ են կատարում. «Ամբողջ իրավիճակը վերահսկելի է մեր կողմից»:
Նրա խոսքերով՝ հիմնական լարվածությունը Արցախի Հանրապետության հատվածում է. «Վերջին տարիներին վիճակը նույնն է եղել, այստեղ որեւէ արտառոց իրավիճակ չկա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ