Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է ևս երկու անձ

Նոյեմբեր 15,2016 19:40

Շենգավիթ վարչական շրջանում  նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ դիտավորյալ սպանության կասկածանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին  Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ներկայացել են դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահի սեփականատեր Պ.Իսրայելյանը և քաղաքացի Ռ.Խաչատրյանը, ովքեր վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել են սպանության կասկածանքով։ Վերջիններս, օգտվելով դատավարական իրենց իրավունքներից, հրաժարվել են ցուցմունք տալ։

Հիշեցնենք, որ քրեական գործով ավելի վաղ ձերբակալվել էր նաև մեկ այլ անձ՝ ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով։։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մեղսակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930