Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ռիչարդ Միլսին

Նոյեմբեր 15,2016 19:20

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին ընդունեց  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ողջունելով դեսպանին` նախարարը հույս հայտնեց, որ մինչև օրս ձևավորված երկկողմ սերտ համագործակցությունը շարունակական կլինի:

Ռիչարդ Միլսը, կարևորելով նախարարության հսկողության տակ գտնվող ոլորտների դերը Հայաստանի տնտեսության մեջ, պատրաստակամություն հայտնեց քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և համատեղ փորձել կյանքի կոչել դրանք:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ճանապարհաշինական ոլորտում հնարավոր համագործակցությունը: Նախարարն անդրադարձավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրագործման ընթացքում ամերիկյան մասնավոր ընկերությունների ներդրումային հնարավորություններին:

Անդրադառնալով ՏՏ ոլորտի համագործակցությանը՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կարևորում է Հայաստանում ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչպիսիք են «IBM»-ը, «Microsoft»-ը, «National Instruments»-ը, և այլն: Վ. Մարտիրոսյանն ընդգծեց նաև Հայաստանում զարգացած հեռահաղորդակցության ոլորտի ներուժը:

Հանդիպման ավարտին ԱՄՆ դեսպանը հույս հայտնեց, որ բոլոր քննարկված հարցերի շուրջ հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ, մանավանդ, որ մի շարք ոլորտներում արդեն առկա է գործակցության հաջող փորձ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930