Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ գործ է, որ ուզում են բարդել այդ երիտասարդի վրա». ՀԽ մամուլի պատասխանատուն՝ Սմբատ Բարսեղյանի մեղադրանքի լրացման մասին

Նոյեմբեր 15,2016 18:45

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը համոզված է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, ում մեղադրանքն այսօր լրացվել է սպանության հոդվածով, որեւէ կապ չունի որեւէ սպանության հետ:

Հիշեցնենք, որ ըստ գլխավոր դատախազության, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է:

Սմբատ Բարսեղյանը, ամենայն հավանականությամբ, մեղադրվում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ: Հիշեցնենք, որ ոստիկանության տվյալներով, ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, դիպուկահարի կրակոցից,  ավտոմեքենայի մեջ: Ավելի ուշ Ոստիկանությունը նույնիսկ լուսանկար հրապարակեց, որում պատկերված էր Սմբատ Բարսեղյանը:

«Լուսանկարի հրապարակումից հետո շատ մասնագետներ միաբերան հայտարարեցին, որ այն կեղծված է, չի համապատասխանում իրականությանը, անորակ արված ֆոտոշոփ էր: Ինձ համար ուղեցույց է Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն այդ կապակցությամբ, որ նա ասաց ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ պաշտոնապես հայտարարում ենք՝ մենք այդ սպանության հետ, որ որեւէ առնչություն չունենք: Թող պարզեն՝ ովքեր են, ես վստահ եմ, որ այդպես է, «Սասնա ծռերը» ոստիկան սպանելու որեւէ միտում չէին կարող ունենալ, դրա մասին վկայեցին իրենց բոլոր գործողությունները, որ արեցին զենքը վայր դնելիս: Սա ռեժիմի կեղծ տեղեկատվությունն է, որով ցանկանում են վրեժ լուծել «Սասնա ծռերից», կեղծ գործ է, որ ուզում են բարդել այդ երիտասարդի վրա»,- Aravot.am-ին ասաց Սյուզան Սիմոնյանը:

Սմբատ Բարսեղյանը «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներից է, Սյուզան Սիմոնյանի բնորոշմամբ, հայրենասեր երիտասարդ. «Նա նման բան չէր կարող անել, ընդհանրապես խմբի տղաները չէին կարող նման բան անել»:

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատուն ոստիկանի մահվան իր վարկածն ունի. «Սասնա ծռերի» գործողությունների վերջին օրերին օտար ուժերն էին սկսել խաղալ: Ուզում էին՝ Հայաստանը արյան ծով դառնա, ոստիկանությունը հարձակվեր, վերացներ «ծռերին», այդ պատրվակով ոստիկաններից մեկին սպանեցին, որ այստեղ իրար դեմ հանեն հայ ժողովրդին, բայց իրենց ծրագիրը չստացվեց, ու արյան ծով չեղավ ո՛չ այս, ո՛չ այն կողմից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դէմքին որ նայես, ոնց որ միշտ լաց է լինում այս տիկինը

    այստեղ ալ խօսում է արյան ծովի մասին

    «Տես իմ սի-իրտըս՝ արուն-ծո՜վ է.
    Էս չարքերը՜ զարկեցին»…

    իսկ այստեղ իր արտահայտած բացատրությունը շշմեցուցիչ է, որովհետեվ համազօր է խոսոտվանելու թէ, նվազագոյնը՝ արտաքին ուժեր manipulate անում էին ոստիկանատունը գրավողները…

    տեսնենք թէ ինչ ձեւով է բացատրելու միւս երկու նահատակված ոստիկանների սպանությիւնը… որոնց արյունը երեվի ծովից ել աւելի մեծ ու ծանր է, գոնէ նրանց ընտանիքերի համար

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930