Լրահոս
Օրվա լրահոսը

«No comment». Հայկ Ալումյանը՝ ոստիկանին սպանելու վերաբերյալ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասին

Նոյեմբեր 15,2016 18:35

«Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանը չի մեկնաբանում իր պաշտպանյալի՝ «Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանի մեղադրանքի լրացումը, ըստ որի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով առաջ քաշված մեղադրանքից բացի, Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (սպանություն):

Հիշեցնենք, որ մեղադրանքի լրացման մասին լուրն այսօր տարածել էր գլխավոր դատախազությունը. «Զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է»:

Հայկ Ալումյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե բավարար ապացույցներ տեսնո՞ւմ է իր պաշտպանյալի մեղադրանքի լրացման հիմքում, փաստաբանն ասաց՝ հիմա չեմ ուզում մեկնաբանել: Նա Սմբատ Բարսեղյանի լրացված մեղադրանքի վերաբերյալ որեւէ այլ հարցի չցանկացավ պատասխանել:

Ըստ երեւույթին, Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ:  Հիշեցնենք, որ Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, դիպուկահարի կրակոցից, հենց ավտոմեքենայի մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ երկու շաբաթ առաջ, այս «փաստաբանը» ասում էր թէ
    «որեւէ նախադրյալ չի տեսնում այդպիսի մեղադրանք առաջադրելու»։
    https://www.aravot.am/2016/10/27/820685/

    «որեւէ» նախադրյալ չէր տեսնում…

    իրոք սքանչելի են Հայաստանի փաստաբանները…

  2. Հ.Շ. says:

    անվճար – սակայն անգին – խորհուրդ մեղադրյալին եւ իր «փաստաբանին»՝
    պաշտպանությունը պէտք է լինի հետեւյալը՝
    այո, կրակեց դէպի կանգնած մեքենան, սակայն չգիտեր որ ներսում ոստիկան կա.
    կամ ել, գիտեր, սակայն միտումը ոստիկանը սպանել չէր բնաւ, այլ միայն մեքենային խփել, որպէս ազդարարություն – քանզի նոյն պահին աւարտում էր իրավապահ մարմիների ultimatum-ը, մեքենային ուղղված կրակոցի պատգամը այն էր որ՝ չհամարձակվէք հարձակիլ, կը հակադարձենք

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930