Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. Մենք կարևորում ենք երիտասարդության ներուժն ու հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը

Նոյեմբեր 15,2016 18:25

Ինչպես գրաբարյան ավանդույթն է ասում ՝ «Բազում են կոչեցյալք, սակավ են ընտրյալք»: Աստված հայերիս չի տվել նավթ ու գազ, սակայն ծնել է մեզ առանձնահատուկ, որ ուրիշ կերպ չես ասի, քան աստվածային: Եվ աստվածահաճո է այն աշխատանքը, որն ուղղված է մարդակերտման և հայակերտման գործին:

Նոյեմբերի 17-ին նշում ենք ուսանողների միջազգային օրը: Օր, որը կարևորում է մեկ անգամ ևս ուսանողների հետ աշխատող այն դասախոսների պարտավորությունները, որ մենք պատասխանատու եք ազգի առաջ, պետության առաջ և աստծո առաջ կրթելու և կերտելու այնպիսի երիտասարդներ, որոնք ունենան այն կատարելատիպը, որ պիտի երկիրը՝ Հայաստան երկիրը տանի զարգացման ճանապարհով և ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնի: Երիտասարդությունը երկրի ներուժն է, և իզուր չի ասել Նժդեհը. «Եթե ուզում ես տեսնել տվյալ երկրի ապագան, նայիր այսօր այդ երկրի երիտասարդությանը»:Այսօր մենք ունենք հայրենասիրական ոգով տոգորված, արժեքային բարձր համակարգով օժտված և  հարուստ գիտելիքներ ունեցող երիտասարդներ: Երիտասարդներ, որոնք բերում են հաղթանակներ տարբեր միջազգային հարթակներում, տարբեր ոլորտներում՝ սպորտի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդություն, որն իր հայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակը ապացուցեց ապրիլյան պատերազմի օրերին:Այս երիտասարդների առաջ մենք բոլորս պարտական ենք, և այս երիտասարդների համար մեր պետությունը իր քաղաքականության մեջ ունի առանձնացված մոտեցում՝ երիտասարդների համար հարմարավետ բնակարանաշինության գործընթացը, երիտասարդների համար կրթական տարբեր վարկեր տրամադրելով՝ նրանց կրթական մակարդակի բարձրացման ծրագրերը, երիտասարդներին երկրի կառավարման կյանքին մասնակից դարձնելու, երիտասարդների կարծիքները և նրանց առաջարկները լսելու և քաղաքացիական հասարակության տարբեր ձևաչափերի մեջ նրանց հետ հաշվի նստելու և այլ գործընթացները:Սա մի մոտեցում է, որ մեր երկիրը տանում է ժողովրդավարության ճանապարհով, իսկ ժողովրդավարության մեջ ճիշտ ժողովրդավարություն տարածող կարևորագույն արժեքները մեր երիտասարդներն են:

Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին իրենց տոնի առթիվ և ուսանողներին՝ իրենց միջազգային տոնի առթիվ: Ցանկանում եմ ուսանողներին սովորելու անհագուրդ ցանկություն, որպեսզի կարողանան տիրապետել այն բոլոր մասնագիտություններին, որոնք այսօր պետք են մեր երկրին և այն ապագա մասնագիտություններին, որոնց, որպես մարտահրավերներ, նրանք պետք է դիմակայեն երկիրը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար:

Նոյեմբերի 10-ին Երիտասարդության համաշխարհային օրն էր։  Աշխարհում տարբեր երիտասարդական կազմակերպություններ համախմբվելով` պայքարում են  հանուն երիտասարդների խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։  Հայաստանի բնակչության 24%-ը կազմում են 18-30 տարեկանները: Այսօր մենք ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ երիտասարդություն, ում կարելի է վստահել վաղվա օրը։  Անհերքելի է, որ մեր երկրի կայացման գործում անգնահատելի է երիտասարդների ներդրումը՝ տնտեսության, գիտության, մշակույթի, արվեստի, սպորտի և մյուս ոլորտներում:

Մենք կարևորում ենք երիտասարդության ներուժն ու հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է մի սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը պատիվ է, ով քաղաքականապես գրագետ է և համամարդկային ամենաբարձր արժեքների կրողն է: Սերունդ, որի համար ազատությունը  աշխարհընկալման հիմքն է :

Սա այն սերունդն է, որ պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար և կռվում է անձնուրաց և կարող ենք վստահ ասել, որ այսօր մեր սահմանները հուսալի ձեռքերում են:

Անկախության տարիների սերունդն հասարակության շարժիչ ուժն է, հայոց պետականության ամրապնդման ու զարգացման երաշխիքը և բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրության ոգով: Պատերազմի միջով անցած, իր ժողովրդի համար հաղթանակ նվաճած, տարածաշրջանում ամենամարտունակը համարվող, ամեն օր սահմաններում իր առաքելությունը լավագույն մարտական պատրաստվածությամբ իրականացնող մեր երիտասարդությունը  մեր երկրի ամենաթանկ կապիտալն է:

Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքում է: Երիտասարդությունը ուժ է, որն ի զորու է դրական փոփոխություններ իրականացնել և ակտիվ ներգրավվածություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքին:

Երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են մեր պետության հոգածության ներքո, և իհարկե, շարունակվելու են երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը:

Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան։ Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրներ: Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը:

Նոյեմբերի 17-ին մենք կնշենք ուսանողության միջազգային օրը: Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին և մաղթում անընդհատ սովորելու ցանկություն, նորարար գաղափարներ հասնելու այն կատարելատիպին, որը պիտի առաջ տանի մեր երկիրը զարգացման ճանապարհով, ճանաչելի դարձնի ամբողջ աշխարհում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930