Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեց ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ոստիկանությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքը

Նոյեմբեր 15,2016 18:06

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, աշխատանքային հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության և հասարակական կարգի ապահովման վարչության ղեկավար կազմն ու համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քննարկվեց նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ոստիկանությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Սամվել Հովհաննիսյանն անդրադարձավ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների միջոցով համապատասխան միջոցների մշակման գործընթացին, որի արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրա գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, անցնելու են պետական կառույցներին:

Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ոստիկանությունը և ընկերությունը համաձայնել են նոր համաձայնագիր կնքելու միջոցով լուծել դեռևս 2011 թվականին կնքված՝ պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համաձայնագրի ձեռքբերման, դրանց սպասարկման պայմանագիրը՝ սահմանելով դրա համար անհրաժեշտ գործողությունների սպառիչ ցանկ, և այդ ամբողջ փաթեթը 2016 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարություն՝ կառավարության կողմից ուսումնասիրելու և խնդրին վերջնական լուծում տալու համար:

Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ըստ ժամանակացույցի իրականացվում են Հանրապետության նախագահի հանձնարարականի նաև մյուս կետերը:
Մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանությունում գործում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ՃՈ համակարգի բարեփոխումների հայեցակարգի վերջնական մշակման աշխատանքները, միջոցառումներ են իրականացվում վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ, արդեն իսկ Արդարադատության նախարարություն է ուղարկվել տարբերակների փաթեթ՝ առաջարկելով քննարկել էլեկտրոնային փոստի, բջջային հեռախոսի անվճար հավելվածի և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով քաղաքացիներին ծանուցելու տարբերակներ:

Կարևորելով ճանապարհային ոստիկանության տեսուչ-վարորդ հարաբերություններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցառումների հետևողականությունն ու սկզբունքայնությունը՝ ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ արգելված է ծառայության ընթացքում անջատել ճանապարհային ոստիկանի գործողություններն արձանագրող տեսախցիկները: Իսկ այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն ավելի պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կստեղծվի հանձնաժողով, որն ընտրական կարգով տարբեր ժամանակներում տեսուչներից կվերցնի տեսախցիկները, և պատահականության սկզբունքով կդիտեն ձայնագրությունները: Խիստ կարգապահական պատասխանատվության կենթարկվեն այն ճանապարհային ոստիկանության տեսուչները, որոնց տեսախցիկները կլինեն անհիմն անջատված:

Խորհրդակցության ավարտին Սամվել Հովհաննիսյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930