Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական կայքի անդրադարձը հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմանը. Պուտինը շուրջկալեց Թուրքիան. Ermenihaber.am

Նոյեմբեր 15,2016 17:26

Թուրքական լրատվական դաշտում մեծ արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագիրը, որով հավանություն է տրվել Կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական միացյալ զինուժի ստեղծմանը:

Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը գրում է, որ Ուկրաինայից ու Սիրիայից հետո Ռուսաստանն իր ազդեցությունը ուժեղացնում է նաև Կովկասում :

«Հայաստանի պաշտպանական ռազմավարության մեջ պայմանագրի մակարդակով ներկայություն ունեցող Ռուսաստանը շրջապատել է Թուրքիան»,- գրում է կայքը`ավելացնելով.

«Այն պարագայում, երբ ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, որը կողմնակից է Սիրիայում ընդդիմադիրներին ցույց տրվող աջակցության դադարեցմանը, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում ռազմավարական հաղթանակներ է տանում Արևմուտքի նկատմամբ: Ռուսական իշխանությունները Ուկրաինայում Ղրիմի անեքսիայից ու Սիրիայում ռազմաբազաները ավելացնելուց հետո այժմ էլ միացյալ ռազմական ուժեր ձևավորելու նպատակով պայմանագիր է ստորագրել Հայաստանի հետ: Բուլղարիայում և Մոլդովայում էլ ընտրություններում հաղթել են ռուսամետ ուժերը»:

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.amի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930