«Ցանկացած ռազմական սցենար պահում ենք մեր տեսադաշտում: Առաջնագծում սրացումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով փորձագիտական շրջանակների մտահոգությունները, թե Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունները եւ սահմանային լարվածությունը գուցե հակառակորդի առաջիկա հարձակման ազդակներ են, ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Այդ զորավարժությունները, բնականաբար, առաջացնում են մտահոգություններ, որ կարող են տեղի ունենալ նաեւ մասշտաբային գործողություններ: Բոլոր դեպքերում, մենք պատրաստ ենք համարժեք գործողություններ ձեռնարկել»,-հավելեց Կորյուն Նահապետյանը:
Խնդրեցինք կարծիք հայտնել նաեւ Ալիեւի վերջին հայտարարության մասին, թե «Շուշին մերն է»: «Նման հռետորաբանությունը վկայում է, որ իրականում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է՝ ստեղծելու ոչ բարենպաստ իրավիճակ՝ խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթաց սկսելու գործում»,-նկատեց Կորյուն Նահապետյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ