Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որ թուրքը մտավ Ղարաբաղ՝ քո տուն էլ է մտնելու». Արմեն Ռուստամյան. (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2016 17:00

«Այս գաղափարին դեմ գնալ չի կարելի, քանի որ սա է մեր ապագան: Ցանկացած հարցի, որը գաղափարին արդարության տարրեր է ավելացնում, կողմ ենք, եւ մենք էլ առաջարկություններ կներկայացնենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակի համար 1000-ական դրամ գանձելու ՊՆ նախագծին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մարդիկ, որոնք չքավորության մեջ են, նրանցից ընդհանրապես չպետք է գանձվի: Նրանցից չեն գանձելու, դա միանշանակ է: Շեմեր կան՝ դրանք պետք է հստակ դրվեն, որ տպավորություն ստեղծվի, թե մարդու բերանից կտրում-տանում են»,-նշեց նա:

Արմեն Ռուստամյանը խոսեց նաեւ բանակի հաշվին հարստացած բարձրաստիճան զինվորականների մասին. «Քննադատությունների զգալի մասը հիմնավոր է, բայց դժգոհությունը չպետք է պատճառ դառնա, որ ցանկացած ճիշտ բանն էլ քարկոծենք»:

Ռուստամյանը հավելեց, որ ապօրինի հարստացածների խնդիրը կառավարությունը մտադիր է լուծել ապօրինի հարստացումը քրեականացնելով:

«Շատերին հարցնես՝ կասեն՝ «Ղարաբաղն ինչների՞ս է պետք, թողեք ապրենք», բայց չեն հասկանում, որ Ղարաբաղն ու իր տունը նույնն են, որ թուրքը մտավ Ղարաբաղ՝ այդտեղ էլ է մտնելու»,-նախագծի շուրջ դժգոհողներին այսպիսի հորդոր հղեց Արմեն Ռուստամյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930