Լրահոս
Օրվա լրահոսը

Դիզայներ. «Նորաձևության ոլորտը շաքարի կամ կարագի մոնոպոլիա չէ»

Նոյեմբեր 15,2016 16:21

Նոյեմբերի 15-ին «Մենք» մամուլի ակումբի հյուրերն էին դիզայներ Արամ Նիկոլյանը և ոճաբան- բլոգեր Սիրարփի Ադամյանը: Հայաստանյան նորաձևության ոլորտը նոր է սկսում ճանաչվել աշխարհում, որը հարևան Վրաստանում մոտ 10 տարի առաջ էր սկսվել:

Բլոգեր- ոճաբան Սիրարփի Ադամյանը նշեց. «Բոլորս էլ գիտենք, որ դժվար է Հայաստանում ապրել, առավել ևս ստեղծագործել ինչ որ բան, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան թե՛ տնտեսական, թե՛ հնարավորությունների առումով: Ճիշտ է, հայտնվում են երիտասարդ դիզայներներ, սակայն պետք է նշել, որ այս ոլորտում աշխատելու կամ ստեղծագործելու համար առաջնայինը կրթությունն ու տեղեկացվածությունն է, որը շատերի մոտ բացակայում է կամ թերի է: Մեր ազգը ստեղծագործ է, սակայն դա քիչ է, պետք է նաև բազա»:

Արամ Նիկոլյանի ձեւակերպմամբ, Հայաստանը չունի այն որակյալ երիտասարդությունը, որը կարող է հետևել իրենց և դա հիմնականում կրթության պակասից է. «Որպես այդպիսին կրթական համակարգը շատ է կաղում: Նորաձևությունը ժամանակի հետ շատ արագ քայլող մասնագիտություն է, իսկ մեր բուհերում շարունակում են դասավանդել սովետական հիմքերով անհասկանալի ծրագրեր, որի արդյունքում, միգուցե, մենք չենք ունենում լավ կադրեր:

Մյուս խնդիրը մեր հիմիկվա սերնդի մի քիչ այդքան ոչ նպատակասլաց ու ծույլ լինելն է, սակայն կան երիտասարդներ, որոնք բավականին հաջող են, հետաքրքիր մտածելակերպ ունեն, ուղղակի իրենք շատ քիչ են:

Մյուս խնդիրը մեր արյան մեջ է, յուրաքանչյուրը փորձում է լիդեր լինել, երիտասարդները երբևիցե չեն ուզում գան ինչ որ տեղ կայացած դիզայների մոտ պրակտիկայի, կամ եթե գալիս են` ասում են, որ այդ դիզայների հաջողությունը կապված էր իրենց ներկայությունից:

Նորաձևության ոլորտը ոչ միայն դիզայներն է, դիզայների հետ աշխատում են դերձակներ, ձևարարներ, տեխնոլոգներ և այլք, դա խմբակային աշխատանք է: Նորաձևությունը նաև բիզնես է, դիզայները չի կարող և՛ստեղծագործել և՛ այլ հարցերով զբաղվել, դրա համար, իհարկե, անհրաժեշտ են տվյալ ոլորտի մասնագետներ: Հայաստանում այդ հարակից մասնագիտությունները, որոնք նորաձևությունը հրում են առաջ, բիզնեսի առումով, չկան, չկան նաև կրթօջախներ, որոնք թողարկում են նման մասնագետներ: Նորաձևության ոլորտում պետական ոչ մի աջակցություն չկա, սակայն այս ոլորտի առավելությունն այն է, որ մոնոպոլիզացված չէ»:

Վերջին հարցի վերաբերյալ Արամ Նիկոլյանը նշեց. «Միգուցե երիտասարդ դիզայներներին թվա, որ այդ հինգ-վեց հոգին մոնոպոլիզացրել են այս ոլորտը և չեն թողնում այս ոլորտում նոր անունների ի հայտ գալը, բայց ես չեմ կարծում, որ դա իրականություն է, այսինքն, հաստատ չեմ համեմատի շաքարի կամ կարագի բիզնեսի հետ»:

Արթուր ՏԻՐԱՑՈՒՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930