Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արթիկից ամեն ուրբաթ արտագաղթում են, աշխատատեղ ստեղծեք, 1000-ի տեղը 5000 տանք» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 15,2016 16:13

Aravot.am-ը Արթիկի քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական հրապարակում հավաքված մարդկանցից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերվում բանակի համար աշխատողներից պարտադիր 1000-ական դրամ գանձելու նախագծին։

Ի պատասխան մեր հարցի՝ բնակիչներից մեկն ասաց․ «Գիտե՞ք վիրավորականը որն է՝ որոշողն էլ են իրանք, չորոշողն էլ են իրանք։ 40-50 հազար դրամ ստացողից էլ փող ուզելու տեղ կա՞, թեկուզ 100 դրամ, լույսի փո՞ղ տա, գազի փո՞ղ տա, ո՞ր մեկն անի․․․Ինձ եկել-հարցրե՞լ են, որ պատրաստվում ենք քո 1000 դրամը բանակին տալ, համաձա՞յն ես»։

Այդ ընթացքում մեզ մոտեցավ տարեց մի տղամարդ՝ Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով ու պատմեց, որ ապրիլյան պատերազմի օրերին իր աղքատիկ թոշակից 5000 դրամ տարել ու փոխանցել է մեր զինվորներին ու երբ ներս մտնելով տուն՝ այս մասին պատմել է կնոջը, վերջինս նեղվել է, թե ինչո՞ւ ձայն չես հանել, ես էլ իմ թոշակից փող կտայի։ Տղամարդը նորից է փոխանցում կատարել, երկրորդ անգամ կնոջ անունով։ «Մեռնեմ մեր զինվորներին, ես հո չեմ առարկում, բայց պարտադրելը ո՞րն է, ես անգամ չգիտեմ իմ թոշակից փոխանցված գումարը տեղ հասա՞վ, թե՞ չէ․․․Չեն հասկանո՞ւմ, որ ուրիշի փոխարեն որոշում կայացնելով՝ բնակիչներին են նվաստացնում»,-ասաց ծերունին։

gyumri_1

Նրանցից մեկն էլ բողոքեց․ «Գազի փարեն հանել են օսկու գին՝ 156 դրամ է, հիմի իբր մեծ լավություն են անում, տասը դրամ իջեցնում են, բայց ո՞ւմ է պետք։ Մի աշխատատեղ ստեղծե՞լ եք Արթիկում, խնդրեմ եկեք ուրբաթ օրերին, տեսեք ինչ է կատարվում, ամեն ուրբաթ մարդիկ արտագաղթում են Ռուսաստանի Դաշնություն»։

Արթիկցիները դժգոհում էին, որ քաղաքապետարանից, գազի, էլցանցի գրասենյակներից, ջրմուղից, մի քանի դպրոցներից ու մեկ-երկու բանկերից բացի, աշխատատեղեր չկան, իրենց հանքերի քարը՝ Արթիկի տուֆը, որը ժամանակին անգամ Ամերիկա էին հասցնում, արդեն մասնավոր անձանց է պատկանում, հանքերն էլ անգործության են մատնված։ «Աշխատատեղ ստեղծեք, 1000 դրամի փոխարեն 5000 դրամ տանք։ Մարդը, որը միլիոնավոր ռոճիկ է ստանում, 50-60 հազար պիտի տա, ոչ թե հազար դրամ, քյասիբը 40-50 հազար դրամ է ստանում, 1000 դրամ են պահում․․․ էլի կտանք, իհարկե, եթե մարդ թողնեք Արթիկում»,- ասաց բնակիչներից մեկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930