Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաժան սպանության հեղինակը Վերաքննիչ դատարանում վիճարկում էր 1.600.000 դրամի տուգանքը

Նոյեմբեր 15,2016 15:49

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց անցած տարի Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը:

«Ես դժգոհ եմ դատարանի որոշումից, որովհետեւ գտնում եմ, որ առանձնակի դաժանությամբ  սպանություն կատարելու իմ կողմից մատնանշված փաստարկները հիմնավոր էին, ու գործի նյութերը թույլ էին տալիս Արտակ Առաքելյանի արարքի վերաորակում կատարել»,-Aravot.am-ին դատական նիստից հետո ասաց Սեդա Սաֆարյանը:

Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու հարցն էլ տիկին Սաֆարյանն ասաց պետք է քննարկի սպանված կնոջ իրավահաջորդի հետ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում նախկին ամուսնու կողմից դաժանաբար սպանվել էր 38-ամյա Հեղինե Դարբազյանը: Նրա երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան:

Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատաքննությունն ընթանում էր 2016 թվականի մարտից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Օգոստոսի 23-ին դատարանը վճռեց ազատազրկել Արտակ Առաքելյանին 11 տարի 6 ամիս ժամկետով:

Վերաքննիչ դատարանն այսօր միաժամանակ լսեց նաեւ ամբաստանյալի պաշտպան՝ փաստաբան Արշակ Թովմասյանի բողոքը՝ Սեդա Սաֆարյանի Քաղաքացիական հայցի վերաբերյալ, որով արդեն կար առաջին ատյանի դատարանի որոշում ամբաստանյալ Արտակ Առաքելյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Քրիստինե Դարբազյանի բռնագանձել 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումար՝ որպես Հեղինե Դարբազյանի հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցում:

Ամբաստանյալի պաշտպան Թովմասյանը Վերաքննիչ դատարանում վիճարկում էր առաջին ատյանի դատարանի այս որոշումը՝ առաջարկելով որպես հուղարկավորության ծախս 1.600.000-ի փոխարեն ամբաստանյալից բռնագանձել 800 000 դրամ: Վերաքննիչ դատարանը մերժեց նաեւ ամբաստանյալի բողոքը:

Պարոն Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը չեն բողոքարկելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930