ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց տեղեկությունները, թե ՀՀԿ-ականները Վանաձորում պատրաստվում են ցույց իրականացնել՝ ի պաշտպանություն նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի: Նրանք ցանկանում են բողոքել այն փաստի շուրջ, որ ավագանիները բոյկոտում են նիստերը եւ չեն ճանաչում Մամիկոն Ասլանյանի՝ քաղաքապետ ընտրվելու հանգամանքը:
«Օրեր առաջ տեղական մի հեռուստաընկերությամբ ՀՀԿ մի քանի երիտասարդներ են խոսել այդ մասին: Դա պատրաստված տեսանյութ էր, բայց չի բացառվում, որ ցույց էլ նախաձեռնեն, ինչը ես նորմալ եմ համարում: Խաղաղ, անզեն ցույց՝ նորմալ է, թող ՀՀԿ-ն ցույց անի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
«Կարո՞ղ են հաջողության հասնել» հարցին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Թող անեն՝ տեսնենք, գուցե ազդվենք այդ ցույցից»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ