«Հարցը 1000 դրամը չի, բայց այսօր ընկել եք, այս սոված ժողովրդի գրպանից փող եք հանում: Որեւէ մեկը դեմ չի, որ մենք օգնենք պաշտպանության համակարգին»,- այսօր ԱԺ-ում զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր վճար գանձելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին առաջարկ արեց. «Եկեք ցուցակագրենք պաշտպանության նախարարության ներկա եւ նախկին աշխատակիցների անունները եւ այցի գնանք իրենց տները: Էլ պետք չի ասել՝ փողի տեղը ցույց տվեք, կոռումպացվածի տեղը ցույց տվեք: Ուղղակի իրենց քշած ջիպերը նայեք, եւ գնանք իրենց տները, դա բավարար միջոց կլինի հետ բերելու այն, ինչի համար մենք հիմնադրամ ենք ստեղծում»:
Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ եթե պատգամավորն ուզում է որեւէ մեկի տուն այցելել, ապա նրան նախ պետք է հրավիրեն, որ այցելի. «Համապատասխան հրավերի առկայության դեպքում կարող եք այցելել ցանկացածի տուն»:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ի պատասխան Կորյուն Նահապետյանի հորդորներին, որ եթե գիտեք ԶՈՒ-ում չարաշահում թույլ տվողների, ունեք ապացույցներ, դիմեք իրավապահ մարմիններին, ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ փաստեր տվեք: Բա այդ կառույցները ինչի՞ համար են, ժողովրդին դարձնում եք գործ տվո՞ղ: Եթե տասնյակ դղյակների մասին են խոսում, մի անգամ մի դղյակի օրինակ վերցրեք եւ ասեք՝ այս դղյակը գոյացել է կարտոֆիլ ու կաղամբ մշակելուց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ահավոր ողբերգական է, եթե Ժողողովրդի բացարձակ մեծամասնության կողմից, <> Խորհրդարան կոչվող հավաքատեղն վաղուց “Ազագային Ախոռի” պիտակ է կպցրած… Եվ դա հետեվանք է նաեվ, որ Նախկին ժառանգության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ու ԱԺ պաշտպանության, “Ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողով”-ի նախագահ Կորյուն Նահապետյանի միջեվ առաջացած նաեվ հենց էս բանավեճն Է: Միթե՞ համացանցում բացահայտված, նկարերով ու այլ տեղեկատվություններով հիմնավորված անվիճելի փաստարկները վիճելի են, երբ հանրահայտ է ,որ բանակում տիրում ու շարունակվում է համատարած կոռուպցիան…